Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստվել է այցելել Մոսկվա ոչ շուտ, քան Ուկրաինայի և Սիրիայի խնդիրների կարգավորման առաջընթացի հասնելը, սակայն նրա դիրքորոշումը կտրուկ փոխվել է:
«Նախ՝ Ամերիկան» ոչ թե նշանակում է պասիվություն աշխարհում, այլ հակառակը՝ ԱՄՆ-ն ցանկանում է ավելի գործուն և վերահսկող դեր ստանձնել: Հատկապես, եթե դրան գումարվում է նաև ներքին խնդիրները արտաքինի հաշվին հաղթահարելու ցանկությունը»:
ԵԱՏՄ անդամ երկրների շարքում Հայաստանը միակն է, որի սպառողական շուկայում գները փետրվարին, հունվարի համեմատ, նվազել են: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանի սպառողական շուկայում 2017 թվականի փետրվարին, հունվարի համեմատ, գները նվազել են 0,9 տոկոսով, իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատ` 0,4 տոկոսով:
«Այս տարածաշրջանն առանց այն էլ լարված է վերջին ժամանակաշրջանում, կարծում եմ՝ այստեղ արտաքին ազդակները պետք չէ դիտարկել՝ որպես պատճառ։ Սա երկար հակամարտություն է, որը ուղեկցվելու է ժամանակ առ ժամանակ բռնկումներով, ինչի ականատեսն ենք մենք»։
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը վերահաստատել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի այցը Մոսկվա` Իրանի, Սիրիայի և ՌԴ-ի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը մասնակցելու համար:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սիրիայի շուրջ ներկայիս իրավիճակը հիշեցնում է Իրաքում ԱՄՆ ռազմական հարձակման սկիզբը: ՌԴ նախագահի խոսքով` նա քննարկել է այդ թեման իր իտալացի գործընկեր Սերջիո Մատտարելլայի հետ հանդիպմանը:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են, և մեր երկիրը շահագրգիռ է այդ բարիդրացիական հարաբերությունները տարեցտարի զարգացնել ու ավելի ամրապնդել:
Հայաստանն ու Վրաստանը բազմադարյա բարեկամության եւ բարիդրացիության ավանդույթներով են կապված, սակայն այս տարի հատկապես խորհրդանշական է, քանի որ երկու երկրները նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Այս տարիների ընթացքում համատեղ ջանքերի շնորհիվ եղել է վստահության վրա հիմնված փոխշահավետ գործընկերության զարգացում»,- ասաց Վրաստանի արտգործնախարարը:
«Կայացած բանակցությունների ընթացքում անդրադարձել ենք երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: Տնտեսական համագործակցությունը առաջընթաց է գրանցել, համատեղ միջկառավարական հանձնաժողովը արդյունավետ գործունեություն է ծավալում»:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ ու բազմակողմ ձևաչափով տնտեսական համագործակցության ընթացքի շուրջ, անդրադարձել հետագա քայլերին: Կարեն Կարապետյանը և Միխեիլ Ջանելիձեն կարևորել են Իրանի հետ սահմանին Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծումը, ինչպես նաև առաջիկայում Հայաստանում Վրաստանի բիզնեսի օրերի անցկացումը: Կողմերը համակարծիք են եղել, որ այս նախաձեռնություններն արդյունավետ հարթակ կլինեն երրորդ երկրների շուկաներ մուտք գործելու հնարավորություններին ծանոթանալու և դրանք ավելի հասանելի դարձնելու առումով։
Ադրբեջանում կալանքի տակ պահվող բլոգեր Ալեքսանդր Լապշինը բողոքարկել է Բաքվի Նասիմինի շրջանի դատարանի որոշումը կալանքի ժամկետը երեք ամսով երկարաձգելու մասին:
G7-ի երկրների ԱԳ նախարարները հայտարարել են, որ Ռուսաստանը սիրիական հակամարտությունը լուծելու ներուժ ունի:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին վերջին տարիների ընթացքում առաջին անգամ հրապարակորեն հայտարարել է Վրաստանի շահերը պաշտպանելու գործընթացում ռուսաց լեզվի օգտագործման կարեւորության մասին:
G7-ի երկրները շահագրգռություն են հայտնել համաշխարհային եւ տարածաշրջանային հիմնախնդիրների շուրջը Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսություն վարելու հարցում, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում եւ որոնք չեն կարող լուծվել առանց ՌԴ-ի:
Ստոկհոլմի օկրուգային դատարանը դատախազության պահանջով կալանքի տակ է վերցրել ահաբեկչական գործողության ենթադրյալ կատարող 39-ամյա Ռահմաթ Ակիլովին՝ Ուզբեկստանից:
Մոսկվան արդյունավետ բանակցություններ է ակնկալում ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ: Դա կարեւոր է ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլեւ համաշխարհային ասպարեզում ընդհանուր մթնոլորտի համար:
Սիրիայում ռուս երկու պայմանագրային զինծառայողներ են զոհվել զինյալների ականանետային գնդակոծության հետեւանքով, երրորդը ծանր վիրավոր է:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն անհրաժեշտ է համարում շարժվել դեպի ածխաջրածիններից հրաժարումը որպես էներգիայի աղբյուր եւ աստիճանաբար անցնել ջրածնի հիման վրա էկոլոգիապես մաքուր վառելիքային մարտկոցներին:
Վրաստանը 10 մլն լարի (ավելի քան 4,1 մլն դոլար) կծախսի գերմանական Հոհենֆելս բազայի օրինակով մարտական պատրաստության կենտրոն կառուցելու համար:
G7-ի երկրների արտաքին գործերի նախարարները Իտալիայի Լուկկա քաղաքում կայացած գագաթնաժողովում որոշում չեն ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին:
Իտալական հեղինակավոր La Repubblica պարբերականի 35-ամյա թղթակից Գաբրիել դել Գրանդեն Թուրքիայի Հաթայ նահանգում դեռևս անհայտ պատճառներով ձերբակալվել է:
Ուկրաինայի փոխվարչապետ Վյաչեսլավ Կիրիլենկոն հայտարարել է, որ «Եվրատեսիլ-2017» երաժշտական մրցույթի ռուս մասնակցի՝ Յուլյա Սամոյլովայի շուրջ ծավալված սկանդալը կարող է հանգեցնել Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՌ) անդամների կողմից Ուկրաինայի դեմ պատժամիջոցների սահմանման:
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Բաղլար շրջանում` ոստիկանության շենքի արհեստանոցում ապրիլի 11-ին որոտացած հզոր պայթյունի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ, որոնցից մեկի վիճակը ծանր է:
Թե Սիրիայի օդային ռազմաբազային հրթիռային հարված հասցնելուց հետո ինչ քաղաքականություն է ԱՄՆ-ի Սպիտակ տունը որդեգրելու այս ճգնաժամում, դեռեւս պարզ չէ, քանի որ վարչակազմում մի մասը համոզված են, որ ճիշտ է շարունակել ռազմական գործողություններն ընդդեմ Ասադի կառավարության, մյուս մասը՝ վստահ, որ կարեւորը «Դաեշ»-ին ոչնչացնելն է։
2016 թվականին աշխարհում մահապատիժների թիվը 2015 թվականի համեմատությամբ ընկել է 37 տոկոսով:
Չինաստանի Չունցին քաղաքում 80-մետրանոց զբոսուղի են բացել 200 մետր բարձրությամբ կիրճի վրա, տեղեկացնում է Չինաստանի միջազգային ռադիոն (CRI):
Ապրիլի 7-ին Ստոկհոլմում ահաբեկչական գործողության ենթադրյալ կատարողը՝ Ուզբեկստանից 39-ամյա Ռահմաթ Ակիլովը, խոստովանել է իր մեղքը:
Ֆրանսիայի նախկին վարչապետ, երկրի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը France 2 հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Փարիզը բոլոր ջանքերը կներդնի ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտություն թույլ չտալու համար։
Ադրբեջանը հիստերիա է բարձրացրել Duty Free-ում ղարաբաղյան օղու հայտնվելու պատճառով:
Բեռլինի պետական դպրոցի ուսուցչուհուն արգելել են խաչ կրել պարանոցին, ինչի մասին բեռլինյան թերթերին պատմել է տեղի քահանան։