ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Մայքլ Լինքը մտահոգություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ընթացքում ընդդիմադիր ուժերը լայնածավալ սահմանափակումների են հանդիպել:
Թուրքիայում բանտարկված գերմանական Die Welt պարբերականի լրագրող Դենիզ Յուջելը Սիլիվրիի բանտում ամուսնացել է հեռուստահաղորդավար Դիլեք Մայաթուրքի հետ:
Բաքվի վերաքննիչ դատարանը ապրիլի 13-ին քննել է ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը` կապված ապրիլի 7-ին Նասիմինի շրջանի դատարանի կողմից նրա կալանքի ժամկետը երեք ամսով երկարաձգելու որոշման հետ:
Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտարարել է, որ պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն Սուրբ Փրկիչ հիվանդանոց հրավիրելիս նրան տեղյակ է պահել գրավոր առաջարկի տեսքով համաձայնության նախագիծ ներկայացնելու մասին:
Թուրքիայի քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի փաստաբանները դիմել են արդարադատության նախարարություն` պահանջելով հանդիպում կազմակերպել իրենց պաշտպանյալի հետ:
ԿԺԴՀ-ի առաջնորդի եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության մեջ մեղադրվող երկու կանայք ապրիլի 13-ին Մալայզիայում դատավարության են ներկայացել զրահաբաճկոնակներով եւ հատուկ նշանակության ուժերի ուղեկցությամբ:
Հարյուրավոր մարդկանց թունավորման է հանգեցրել ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ռազմաօդային ուժերի հարվածը, որը հասցվել է Դեյր Էզ Զոր քաղաքի (Դամասկոսից 420 կիլոմետր հեռավորության վրա) մերձակա Ջալթայի շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շտաբին ու պահեստին: Այդ մասին ասված է Սիրիայի ԶՈւ-ի հրամանատարության՝ SANA գործակալության կողմից տարածված հայտարարության մեջ:
Պոլսահայ մտավորական, լրագրող Էթյեն Մահչուփյանը, ով Ահմեդ Դավութօղլուի վարչապետության օրոք նրա գլխավոր խորհրդականի պաշտոնն էր զբաղեցնում, հայտարարել է ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեին դեմ քվեարկելու իր որոշման մասին:
«Ներկայումս մենք մի շարք հարցեր ենք բարձրացնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առջև, դրանք փակուղում են հայտնվում և երկարաձգվում տարիներով»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը՝ անդրադառնալով Բիշքեկում ապրիլի 14-ին կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին։
Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը (ՔԶԱԿ) Թուրքիա է ուղարկել փորձագետների՝ Սիրիայի Իդլիբի նահանգում զարինի օգտագործմամբ ենթադրյալ քիմիական գրոհի հետաքննության համար:
Ադրբեջանում կալանավորված բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի մոտ տախիկարդիա (հաճախասրտություն) է հայտնաբերվել:
Հայոց ցեղասպանության անպատժելիությունը պատճառ դարձավ դրանից հետո գրանցված ցեղասպանությունների:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայի վերաբերյալ բանաձեւի շուրջ քվեարկության ընթացքում ձեռնպահ մնալու Զինաստանի որոշումը Թրամփի «հսկայական» դիվանագիտական հաղթանակն է:
ԱՄՆ-ի իշխանությունները մշակել են ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի հակազդման բազմամակարդակ ռազմավարություն, տեղեկացնում է Reuters-ը:
«Այցի հստակ օրերը դեռեւս նախանշված չեն: Կտեղեկացնենք, երբ հաստատվի»,- տեղեկացրին Հայաստանում Եվրամիության պատվիրակության մամուլի ծառայությունից:
ԱՄՆ-ի Վերմոնտի նահանգից սենատոր եւ Դեմոկրատական կուսակցությունից Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարում Հիլարի Քլինթոնի նախկին ընդդիմախոս Բեռնի Սանդերսը հայտարարել է, որ ներկայում ԱՄՆ-ի ղեկավար Դոնալդ Թրամփի համար չի տեսնում 2020 թվականին երկրորդ ժամկետով ընտրվելու հնարավորություններ։
Փարիզում ապրիլի լույս 13-ի գիշերը հրդեհ է տեղի ունեցել Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի կենտրոնակայանի շենքում:
ԵԱՏՄ երկրների շարքում Հայաստանի միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշը 2016 թվականի դեկտեմբերին 28 հազար 797 ՀՀ դրամով գերազանցել է Բելառուսի, իսկ 95 հազար 105 ՀՀ դրամով Ղրղզստանի համապատասխան ցուցանիշները:
«Մշակել ենք տարրական դասարանների աշակերտների համար կրթական նոր ծրագիր: Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնի հետ համատեղ որոշել ենք մի շարք տեխնիկական հարցեր (թղթի որակը, տառերի չափը, տողերի միջև հեռավորությունը եւ այլն)»:
ԱՊՀ-ի մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր հակաօդային պաշտպանության հարցերի համակարգող կոմիտեն առաջարկել է կատարելագործել Համագործակցության երկրների ՀՕՊ-ի մարտական հերթապահության գործընթացը:
Ամերիկյան հետախուզությունը որսացել է այն խոսակցությունները, որոնց ընթացքում Սիրիայի զինվածուժերի ներկայացուցիչները եւ քիմիական զենքի բնագավառի փորձագետները քննարկել են Սիրիայի Իդլիբի նահանգում զարին գազի կիրառմամբ գրոհի նախապատրաստումը:
Պոլսահայ մտավորական, լրագրող Հրանտ Դինքի սպանության գործի հետաքննության շրջանակում Ստամբուլի ժանդարմերիայի հետախուզական բաժնի ձերբակալված երկու ենթասպա կալանավորվել է։
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը կմասնակցի Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարների՝ ապրիլի 14-ին Բիշքեկում կայանալիք նիստին։
Ստորև ներկայացնում ենք «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1915 թթ» գրքի հերթական` 8-րդ հատվածը: Այս մասում տեղ են գտել «Վրաստան», «Ժողովրդական թերթիկ» եւ «Հայրենիք» վրացալեզու թերթերում, 1915 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին հրապարակված հոդվածների հայերեն տարբերակները:
ԱՄՆ-ը չի պահանջի իշխանությունից Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռացում՝ որպես այդ երկրի հիմնախնդրի խաղաղ կարգավորման պարտադիր պայման:
Ամերիկահայ հայտնի երգչուհի Շերը (Շերլին Սարգիսյան) անթույլատրելի է համարել ցեղասպանության կրկնությունը: Այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:
Արժույթի միջազգային հիմնադրամը հավանություն է տվել Վրաստանին 285,3 մլն դոլար հատկացնելուն:
Ապրիլի 12-ին Ռուսաստանն արգելափակել է այն բանաձեւի ընդունումը, որը դատապարտում է Սիրիայի Իդլիբի նահանգի Խան Շեյխուն քաղաքում քիմիական զենքի ենթադրյալ կիրառումը եւ Դամասկոսից պահանջում է տեղեկատվություն տրամադրել միջադեպի օրը բոլոր օդային գործողությունների մասին:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը «գերազանց աշխատանք» կատարեց Մոսկվայում, որտեղ առաջ մղեց «անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների շահերը» Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումներում:
Աշխարհահռչակ մոդել, դերասանուհի, ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը կոչ է անում դիտել Հայոց ցեղասպանությանը նվիրված հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմը: