
ԵԽ-ն ընդունել է Թուրքիայի եվրաինտեգրման շուրջ բանակցությունները կասեցնելու առաջարկը

Եվրախորհրդարանն ընդունել է Թուրքիայի հետ եվրաինտեգրման շուրջ բարակությունները պաշտոնապես կասեցնելու վերաբերյալ առաջարկը: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Եվրաինտեգրման շուրջ Թուրքիայի հետ բանակցությունները կասեցնելու հարցը Թուրքիայի հարցերով ԵԽ զեկուցող Քեթի Փիրիի առաջարկով դրվել էր քվեարկության:
Առաջարկը ընդունվել է 40 կողմ, 7 դեմ և 10 ձեռնպահ ձայներով: