Գուայդոն ստորագրել է առաջին «նախագահական» հրամանագիրը
Իրեն Վենեսուելայի նախագահ հռչակած Խուան Գուայդոն փետրվարի 21-ին հրապարակել է իր թիվ 001 «նախագահական» հրամանագիրը՝ երկիր մարդասիրական օգնության տեղափոխումը թույլատրելու մասին։
«Ես՝ որպես բոլիվարյան ազգային զինված ուժերի գլխավոր հրամանատար, հաստատում եմ թույլտվությունը, որպեսզի մարդասիրական օգնությունը հասցվի Վենեսուելայի տարածք»,- ասված է փաստաթղթի տեքստում, որը հրապարակված է Գուայդոյի Twitter-ում:
Հումանիտար օգնության մատակարարումների սկիզբը պլանավորված է փետրվարի 23-ին: Այդ նույն հրամանագրով Գուայդոն չեղյալ է հայտարարել Մադուրոյի հրամանագիրը «եղբայրական երկրի՝ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության հետ» ցամաքային սահմանը փակելու մասին, հաղորդելէ ՌԻԱ Նովոստին: