
Ղազախստանի կառավարությունը պետք է պաշտոնաթող լինի. Նազարբաև

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը փետրվարի 21-ին հայտարարել է հանրապետության կառավարությանը պաշտոնաթող անելու անհրաժեշտության մասին։
«Ես՝ որպես նախագահ եւ Սահմանադրության երաշխավոր, հաշվի առնելով մեր ժողովրդի շահերը, ընդունում եմ հետեւյալ որոշումը: Գտնում եմ, որ կառավարությունը պետք է պաշտոնաթող լինի: Նոր կառավարությունը պետք է գործուն քայլեր մշակի կենսամակարդակի բարձրացման, տնտեսության խթանման, ռազմավարական խնդիրների իրագործման ուղղությամբ»,-ասված էՆազարբաեւի հայտարարության մեջ, որը հրապարակված է Ղազախստանի ղեկավարի կայքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: