ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջոն Քերին ամերիկացի ուսանողների առջեւ իր ելույթի ընթացքում նրանց խորհուրդ է տվել սովորել ռուսաց լեզուն:
Անգլիայի Մանչեսթեր քաղաքում մայիսի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչ Սալման Աբեդին Մեծ Բրիտանիա է մեկնել Թուրքիայից:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը Բրյուսելում կայացած հանդիպմանը քննարկել են Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին առնչվող հարցեր և պայմանավորվել ամրապնդել դաշնակցային հարաբերությունները պաշտոնական Վաշինգտոնի և Փարիզի միջև:
Հունաստանի նախկին վարչապետ Լուկաս Պապադիմոսը և նրա ավտոմեքենայի վարորդը պայթյունից հետևանքով վնասվածքներ են ստացել:
Մեծ Բրիտանիայի քաղաքացիների ավելի քան կեսը կարծում է, որ երկրում ապրող էթնիկ փոքրամասնություններն սպառնալիք են իրենց պետության համար:
Մեր հարցին՝ այս գործընթացներում որո՞նք պետք է լինեն Հայաստանի՝ որպես պետության անելիքները, նա այսպես պատասխանեց. «Նախ, առաջին հերթին՝ աչալրջորեն հետևել այս գործընթացներին, անհրաժեշտության դեպքում իրականացնել համապատասխան քայլեր»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Բրյուսելում Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է, որ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պատճառով ամերիկացիները կարող են զրկվել աշխատատեղերից:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում հանդիպել է Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Ղազախական SCAT ավիաընկերությունը ամառային նավիգացիոն շրջանում կսկսի թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան՝ Երևան:
Աստանա-Երևան առաջին ուղիղ չվերթը կիրականացվի մայիսի 31-ին: ՀՀ ԳԱԱ ինստիտուտների պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաեւը:
ՕՊԷՔ-ի կազմի մեջ չմտնող եւս ինը երկրներ, այդ թվում նաեւ Ռուսաստանը, համաձայնեցրել են այդ ժամանակաշրջանում հանույթի կրճատման վերաբերյալ պայմանավորվածության գործողության երկարաձգումը:
Մանչեսթրում կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով տուժածներից 23ը գտնվում են օրհասական վիճակում:
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին մայիսի 25-ին ժամանել է Մանչեսթր՝ այցելելու մանկական հիվանդանոց, որտեղ բժիշկները պայքարում են վերջերս կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով տուժածների կյանքի համար։
ԱՄՆ-ի եւ Եվրամիության ինստիտուտների ղեկավարները Բրյուսելում կայացած հանդիպմանը պայմանավորվել են ակտիվացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մղվող պայքարը:
Չեռնոգորիան պաշտոնապես ՆԱՏՕ-ի 29-րդ անդամը կդառնա հունիսի 5-ին:
Իսլամական հեղափոխության պահապանների զորամիավորումը կմեծացնի հրթիռային հզորությունը՝ հրթիռներ արտադրելով եւս մեկ ստորգետնյա համալիրում, որը դարձել է թվով երրորդը:
Բրիտանացիները մեկ րոպե լռությամբ հարգել են մանչեսթրյան ահաբեկչության հետեւանքով զոհվածների հիշատակը։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության Նախագահ Մաուրիսիո Մակրիին՝ երկրի ազգային տոնի` Հեղափոխության օրվա կապակցությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության Թագավոր Աբդալլահ Երկրորդին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Իրանը կմիանա նավթի հանույթի կրճատման համաձայնագրի երկարացման վերաբերյալ ՕՊԷՔ-ի ցանկացած որոշման:
Ռազմական ռումբերի վնասազերծման խումբն այս պահին անգլիական Թրաֆորդի քոլեջի մոտ է:
Մայիսի 25-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրից դեպի արևմուտք։
Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ, Գերմանիայի Հայ թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը տասն օրվա ընթացքում կժամանի Ստամբուլ:
Համայն Վրաստանի կաթողիկոսպատրիարք Իլյա Երկրորդի գահակալության 40-ամյակի կապակցությամբ ծրագրված հանդիսավոր միջոցառումները չեղյալ են հայտարարված:
«Մենք ԵՄ-ի հետ հարաբերություններ խզելու խնդիր չունենք, սակայն ԵՄ-ն պետք է կատարի իրեն բաժին հասնող պարտականությունները: ԵՄ-ն չի կարող Թուրքիային իր դռների առջև կանգնած մուրացկանի պես վերաբերվել, դրա իրավունքն անգամ չունի: ԵՄ-ն ցանկանում է, որ Թուրքիան ինքը հեռանա: Սակայն մենք էլ ասում ենք. «եթե նման մտադրություն ունեք, ապա որոշումը դուք կայացրեք և ձեր գործը մի բարդացրեք»: ԵՄ-ն մեզ համար անփոխարինելի չէ»:
Մանչեսթրում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ օգտագործվել է նույն պայթանյութը, ինչ եւ 2015 թվականին Փարիզում եւ 2016 թվականին Բրյուսելում կատարված գրոհների ընթացքում:
Թուրքիայի Դողուբայազետ (Բայազետ) գավառում գտնվող Թոնդրակ լեռան շրջանում Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամները հարձակում են գործել թուրքական զինված ուժերի ներկայացուցիչների վրա:
Հայաստանի առանցքային գյուղատնտեսական կենտրոն հանդիսացող Արարատյան դաշտում, առավել քան երկրի որևէ այլ վայրում, արդիական է ստորգետնյա ջրերի գերսպառման խնդիրը:
Windows գործառական համակարգով համակարգիչների վրա վերջերս իրականացված համատարած կիբեռգրոհը՝ WannaCry վիրուսի օգտագործմամբ, հանգեցրել է վնասի, որի չափը գերազանցել է 1 միլիարդ դոլարը:
Մեծ Բրիտանիան դադարեցրել է ԱՄՆ-ին տեղեկատվություն տրամադրել Մանչեսթրում կատարված ահաբեկչական գործողության հետաքննության վերաբերյալ: