Կիմ Չեն Ունը Պուտինից բաժակների հավաքանի է նվեր ստացել
ԿԺԴՀ-ի առաջորդ Կիմ Չեն Ունը Ռոսաստանից իր հետ իսկական սուր, ինչպես նաեւ բաժակակալներով գավաթների հավաքանի կտանի: Այդ նվերները որպես հիշատակ նրան է մատուցել ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Նախագահը ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահին նվիրել է սուր եւ բաժակակալներով բաժակների հավաքանի»,- ՏԱՍՍ-ին պատմել է Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Հյուսիսային Կորեայի առաջնորդը նույնպես նվեր է մատուցել Պուտինին:
Նա Ռուսաստանի պետության ղեկավարին է հանձնել կորեական թուր: Ըստ որում Կիմ Չեն Ունը նշել է, դիմելով Ռուսաստանի նախագահին, որ այդ թուրը «մարմնավորում է մեր ժողովրդի ուժն ու ոգին, որը պաշտպանում է Ձեզ»: