Բաժիններ՝

«Ես միջոցներ կձեռնարկեմ բոլոր այն պաշտոնյաների դեմ, որոնք գլուխ չհանեցին իրենց պարտականություններից». Շրի Լանկայի նախագահ

Շրի Լանկայի նախագահ Մայտրիպալա Սիրիսենան կառավարությանը մեղադրել է այն մի շարք պայթյունները կանխելու անկարողության մեջ, որոնք երկրում իրականացվեցին ապրիլի 21-ին: Այդ մասին հայտնել է News 1st լրատվական պորտալը: «Ես միջոցներ կձեռնարկեմ բոլոր այն պաշտոնյաների դեմ, որոնք գլուխ չհանեցին իրենց պարտականություններից: Առաջիկա օրերի ընթացքում կիրականացվի մեր անվտանգության ծառայությունների ամբողջական վերակազմում»,- հայտարարել է նախագահը:

Նա նաեւ ընդգծել է, որ կիսում է իշխանությունների պատասխանատվությունը տեղի ունեցածի համար: Ավելի վաղ լանկայական ԶԼՄ-ները հայտնել են, որ ահաբեկչական գործողությունների նախօրեին Հնդկաստանի իշխանությունները Շրի Լանկայի հատուկ ծառայություններին նախազգուշացրել էին իսլամական ծայրահեղականներից բխող սպառնալիքի մասին: Սակայն, ինչպես նշում են լրատվամիջոցները, իշխանությունները չկարողացան այդ տեղեկատվությունն արդյունավետ օգտագործել ողբերգությունը կանխելու համար: Ապրիլի 21-ին Շրի Լանկայում իրականացվել են մի շարք պայթյուններ, որոնց հետեւանքով զոհվել է 250 մարդ: Գրոհի օբյեկտներ էին դարձել երկրի մայրաքաղաք Կոլոմբոյի եւ նրա արվարձանների թանկ հյուրանոցները, ինչպես նաեւ Կոլոմբո, Նեգոմբո եւ Բատիկալոա քաղաքների եկեղեցիները:

Իշխանություններն ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը դրել են «Թաուհիդ ջամաաթ» իսլամիստական խմբավորման վրա: Մինչդեռ ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունն ավելի վաղ ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, ինչի մասին խոսվել է այն մեդիառեսուրսների հաղորդագրություններում, որոնք կապված են իսլամական արմատականների հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս