Բաժիններ՝

Ուկրաինայում լեզվի նոր օրենքի հետևանքները դժվար է կանխատեսել. Զելենսկի

Լեզվի մասին նոր օրինագիծը, որն ապրիլի 25-ին ընդունել է Գերագույն ռադան, հասարակայնության հետ բավականաչափ լայն քննարկում չի անցել, իսկ երկրի համար դրա հետեւանքները դժվար է կանխատեսել: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայում նախագահական ընտրարշավի հաղթող Վլադիմիր Զելենսկին:

«Օրենքն ընդունվել է հասարակայնության հետ առանց նախնական բավականաչափ լայն քննարկման: Օրինագծի վերաբերյալ արվել են 2 հազարից ավելի ուղղումներ, ինչը վկայում էնույնիսկ Գերագույն ռադայում դրա առանձին դրույթների շուրջ համաձայնության բացակայության մասին: Այսօր դժվար է կանխատեսել այդ օրենքի ընդունման հետեւանքները: Դրա վերջնական տեքստը, բոլոր ուղղումների հաշվառմամբ, առայժմ հասանելի չէ»,-գրել է նա Facebook-ի էջում:

Զելենսկին խոստացել է նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո մասնամակրկիտ վերլուծել այդ օրենքը՝ համոզվելու համար, որ «դրանում պահպանվել են Ուկրաինայի բոլոր քաղաքացիների սահմանադրական բոլոր իրավունքներն ու շահերը», իսկ դրա արդյունքներով «արձագանքել Ուկրաինայի նախագահի սահմանադրական լիազորություններին համապատասխան»: Ապրիլի 25-ին ընդունված փաստաթղթի դրույթները նախատեսում են, որ բոլոր քաղաքացիներն այժմ պարտավոր են ուկրաիներենը գործածել կյանքի բոլոր ոլորտներում:

Օրենքի կատարմանը հետեւելու են «լեզվի տեսուչները»: Նրանք կկարողանան ներկա գտնվել պետական բոլոր մարմինների նիստերին, փաստաթղթեր պահանջել հասարակական կազմակերպություններից եւ քաղաքական կուսակցություններից, ինչպես նաեւ նշանակել տուգանքների չափերը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս