Մի քանի օր է՝ Ադրբեջանն ընկել է իր իսկ լարած թակարդը: Այդ երկրում ավանդույթ է՝ պատերազմի կամ կոնկրետ ռազմական գործողության զոհերի թիվը ներկայացնել ըստ պահի հարմարավետության և շահեկանության:
Լողանալու համար ամենամաքուր ջուրը Եվրոպայում գտել են Լյուքսեմբուրգում: Այդ մասին ասված է Շրջակա միջավայրի եվրոպական գործակալության (EEA) հաշվետվության մեջ, որն ուսումնասիրել է հանգստի համար նախատեսված ջրավազանները (ծովերը, լճերը, գետերը) ԵՄ-ի երկրներում, ինչպես նաեւ Ալբանիայում եւ Շվեյցարիայում:
Տաքսի պատվիրելու Uber Technologies Inc օնլայն ծառայությունը սխալ հաշվարկներ է կատարել, ինչի հետևանքով Նյու Յորքի վարորդները, որոնք աշխատել են ընկերության հետ, կորցրել են տասնյակ միլիոնավոր դոլարներ:
«Մոսկվան ցանկանում է առաջ մղել Ղարաբաղյան հակամարտության շուրջ քննարկումների եռակողմ ֆորմատը, ինչպես եղավ Սանկտ Պետերբուրգում, երբ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հանդիպեցին Վլադիմիր Պուտինի ուղղակի հովանու ներքո, որը հաստատում է այդ նոր դիվանագիտական ռազմավարությունը»:
ԱՄՆ վարչակազմը ներկայիս պայմաններում չի նախատեսում մեղմացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և անգամ կարող է դրանք ավելի խստացնել:
«Մեծ յոթնյակի» (G7) երկրները գտնում են, որ Ռուսաստանը և Իրանը պետք է օգտագործեն իրենց ազդեցությունը Սիրիայում ստեղծված իրավիճակի կարգավորման համար:
Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության տվյալներով՝ Հայաստանը ներառվել է աշխարհի 10 երկրների թվում, որտեղ արտահանվում է ռուսական օղու մեծ քանակություն:
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի ներկայությունը նախագահի պաշտոնում կարող է ավարտվել խայտառակությամբ ու իմպիչմենտով:
ԱՄՆ-ի Վիսկոնսինի նահանգի բնակչուհին թռել է իր կրոսովերի կապոտին, երբ տեսել է, որ ղեկի առջեւ առեւանգիչ է նստած:
Հալեպի տարածքում մարտական գործողությունների ավարտից հետո տուրիստական տարեշրջանն է բացել առաջին համալիր էքսկուրսիոն շրջագայությունն աշխարհի ամենահին քաղաքում:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել Ղպտի Ուղղափառ եկեղեցու պատրիարք Նորին Սրբություն Թաուատրոս Բ-ին՝ ահաբեկչության հետևանքով ուխտագնացության մասնակից 25 հավատացյալների զոհվելու կապակցությամբ:
Մինսկը ռուսաստանցիների համար ամենաէժան էքսկուրսիոն ուղղությունն է դարձել առաջիկա ամառվա համար:
«Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտարարել է, որ պատրաստ է պատրիարքարանի ղեկը Գարեգին Բեքչյանին փոխանցելու: Մարտի 15-ին, երբ հայտնի եղան տեղապահի ընտրությունների արդյունքները, մենք սպասում էինք, որ Արամ Աթեշյանն այս քայլին կդիմեր: Նա նշում էր, որ պետությունը չի ճանաչում տեղապահի ընտրությունը, հետևաբար շարունակում էր մնալ իր աթոռին»,- ասաց նա:
Միացյալ Նահանգներն է ողջ պատասխանատվությունը կրում ամերիկյան մամուլ գաղտնի տեղեկատվության արտահոսի համար՝ կապված է Մանչեսթրում իրականացված ահաբեկչական գործողության հետ:
Իրանը մտադիր է առաջիկա հինգ տարում նավթի հանույթը ավելացնել 20 տոկոսով՝ օրական մինչեւ 5 մլն բարել:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին Անվտանգության ազգային խորհրդի արտահերթ նիստ է գումարում՝ երկրի հարավում քրիստոնյաների տեղափոխող ավտոբուսի վրա կատարված հարձակման կապակցությամբ:
Թուրքիայի Մանիսա նահանգի զորամասերից մեկում սննդային թունավորման հետևանքով տուժածների թիվը հասել է 1046-ի, մեկ զինվոր մահացել է:
Ֆրանսիայի զինված ուժերի նոր նախարար Սիլվի Գուլարը հաստատել թ ֆրանսիական հատուկ ուժերի ներկայությունը Սիրիայի տարածքում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ պայքարում որոշակի գործողություններ անցկացնելու նպատակով։
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ հաճելիորեն զարմացել է Brexit-ի շուրջն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արած մեկնաբանություններից, այն բանից, որ նա համամիտ է, որ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը միջադեպ է, այլ ոչ թե միտում։
ԵԱՀԿ Մինսկի ռուսաստանցի համանախագահի խոսքով` այս հանդիպմանը բեկում տեղի չունեցավ, սակայն կողմերը երկարատև դադարից հետո կարողացան կրկին հանդիպել և մտքեր փոխանակել խնդրահարույց հարցերի շուրջ և հստակեցնել միմյանց դիրքորոշումները:
Առնվազն 24 մարդ է զոհվել, եւս 25-ը վերքեր են ստացել Եգիպտոսի էլ Մինիայի նահանգի Սբ. Սամուիլ վանքից ոչ հեռու քրիստոնյա ուխտագնացների փոխադրող ավտոբուսի գնդակոծման հետեւանքով:
Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսության վիճակը, ԵԱՏՀ-ի գործունեության հիմնական ուղղությունները եւ դրան բիզնեսի մասնակցության հնարավորություններն են մայիսի 25-ին քննարկվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ «Գործարար Ռուսաստան» գլխավոր եւ տարածաշրջանային խորհուրդների անդամների հանդիպմանը: Այդ մասին տեղեկացրել են ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունում:
Իտալիայի Սիցիլիա կղզում աշխատանքն է սկսել Յոթի խմբի հերթական՝ թվով 43-րդ գագաթնաժողովը:
Կորեայի Հանրապետության միավորման նախարարությունը նոր կառավարության աշխատանքի սկսվելուց հետո առաջին անգամ մարդասիրական կազմակերպության անդամների կողմից ԿԺԴՀ այցելելու թույլտվություն է տվել:
ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարների խորհուրդն ընդունել է զինված ուժերի համատեղ միջոցառումների 2018 թվականի պլանը:
Ըստ տարբեր աղբյուրներից ստացված տեղեկություների 15-ից մինչեւ 23 մարդ է զոհվել, եւս 25-ը վերքեր են ստացել ավտոբուսի գնդակոծման հետեւանքով, որը քրիստոնյա ուխտագնացների էր փոխադրում Եգիպտոսի էլ Մինիայի նահանգի Սբ.Սամուիլ վանքից ոչ հեռու։
Բժիշկները փշրել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի միզապարկի քարը, նա անզգայացմամբ տարած բուժընթացից հետո վերադարձել է «լիարժեք գործունեության»:
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով հետաքննությունն ավարտվել է:
Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը մանրամասն լրագրողական հետաքննություն է իրականացրել՝ կապված մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց տեղի ունեցած ծեծկռտուքի հետ: Լրատվամիջոցը մանրամասնորեն ուսումնասիրել է դեպքի վայրում արված տեսանյութերը՝ պարզելու, թե արդյոք Թուրքիայի նախագահի անվտանգության աշխատակի ցներն են հարձակվել խաղաղ ցուցարարների վրա:
Ամերիկացիների գրեթե երկու երրորդը Ռուսաստանը համարում է Միացյալ Նահանգների թշնամին: