«Պետք է նշեմ, որ երկու երկրների նախագահների աջակցությամբ մուտքի արտոնագրի ռեժիմը հանվեց, որի արդյունքում զբոսաշրջիկների հոսքը Հայաստան մեծացել է: Այն կհանգեցնի ներդրումների ավելացմանը և երկրների միջև առևտրատն տեսական հարաբերությունների զարգացմանը»,- ասաց Սեյեդ Քազեմ Սաջջադը:
ԱՄՆ-ն զենք-զինամթերք է ուղարկել Սիրիայի քրդական ուժերին, որոնք պիտի մասնակցեն «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունից Սիրիայի Ռաքքա քաղաքի ազատագրմանը:
«Հաշվի առնելով, որ Հայաստանը ունի շատ հարուստ ջրային ռեսուրսներ, կարծում եմ՝ ձկնաբուծության ոլորտում կարելի է հետաքրքիր ծրագրեր իրականացնել: Արտադրության ոլորտում կարելի է ծրագրեր իրականացնել հատկապես իշխան ձկնատեսակի բուծման առումով: Կան շատ հզոր շուկաներ այդ ապրանքատեսակի իրացման համար»,- ասաց Մահմուդ Հոջջաթին:
Մանչեսթրում կատարված ահաբեկչությունից հետո քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել լուրջ վերքեր ստացած 12 երեխաներ:
Թուրքիայի նախկին կին վարչապետ, «Ճշմարիտ ուղի» կուսակցության նախագահ Թանսու Չիլլերը բռնի ուժով բերման կենթարկվի դատական գործով ցուցմունք տալու համար:
«Թուրքիան, ակտիվացնելով դիրքերը Հարավային Կովկասում, փորձում է իր արժեքը որոշ չափով բարձրացնել ամերիկացիների աչքում և կորզել զիջումներ՝ կապված քրդերի և Գյուլենի հետ»,- նշեց Սաֆրաստյանը:
Ահաբեկիչներն սկսել են ավտոմեքենաներն օգտագործել որպես նոր տեսակի զենք, ուստի փողոցում հասարակ մարդկանց գրոհներից պաշտպանելն անհնարին էդառնում:
Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 24-ին կմասնակցի և ելույթ կունենա Մադրիդում կայանալիք «Մերձավոր Արևելքում ազգային և կրոնական բռնությունների զոհերը» խորագրով միջազգային նախարարական համաժողովին։
Ռուսաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործընկեր երկրներ Հայաստանին,Ղազախստանին եւ Բելառուսին անվճար զենք կմատակարարի:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն իրաքյան բանակի եւ ժողովրդական աշխարհազորի ճնշման ներքո խմբավորման շտաբը միլիոնանոց Մոսուլ քաղաքից տեղափոխել են 170 կիլոմետր դեպի հարավ ընկած Էլ-Հավիջայի նահանգ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարը հրապարակած «Նոքթա» թուրքական ամսագրի ղեկավարները դատապարտվել են 22.5 տարի ազատազրկման։
Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարներն առաջին անգամ Վրաստանում եռակողմ հանդիպում կանցկացնեն ընթացիկ տարվա աշնանը:
ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Հայաստան-ԵՄ հանդիպման խորհրդի արդյունքներով մամուլի հայտարարության սկզբում ցավակցություն է հայտնել Մանչեսթերում հարձակման հետևանքով զոհերի կապակցությամբ:
Մանչեսթրում համերգի ժամանակ իրականացված պայթյունի հետեւանքով վիրավորվածների եւ զոհվածների թվում շատ են երեխաներն ու երիտասարդները:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հարգել է Հոլոքոստի զոհերի հիշատակը Երուսաղեմի Յադ Վաշեմ հուշահամալիրում:
Մանչեսթրում տարհանում են Arndale առեւտրի կենտրոնի այցելուներին, որտեղ պայթյունի նմանվող ձայն է լսվել:
Ոստիկանությունը տեղեկատվություն ունի այն մասին, թե ով է կատարել ահաբեկչությունը Մանչեսթրում:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մանչեսթրի իրադարձությունների կապակցությամբ «լռության րոպե» է հայտարարել Պետերսբերգյան ութերորդ կլիմայական երկխոսության շրջանակներում իր ունեցած ելույթի ժամանակ, որն ընթանում է Բեռլինում:
Մանչեսթրի քաղաքագլուխ Էնդի Բեռնեմը քաղաքի բնակիչներին հորդորել է մայիսի 23-ի երեկոյան հավաքվել կենտրոնական հրապարակներից մեկում՝ հարգելու ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվածների հիշատակը։
«Մանչեսթր Արենա» մարզադաշտում ականատեսները տեսագրել են պայթյունից հետո առաջին րոպեները, պայթյուն, որի զոհ է դարձել առնվազն 22 մարդ։
Փարիզի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Էյֆելյան աշտարակը, մայիսի լույս 24-ի գիշերը կմարի իր լույսերն ահաբեկչական գործողության զոհերի հիշատակին, որը լույս մայիսի 23-ի գիշերը տեղի ունեցավ «Մանչեսթր Արենա» համերգային համալիրում:
«Հասկանալի է, որ սեղանին դրված են «Մադրիդյան սկզբունքները». այլ փաստաթուղթ չկա։ Մինսկի ամբողջ գործընթացը հենց այդ սկզբունքների շուրջ է ընթանում, և որևէ նոր բան որևէ նախագահ չի ասել։ Ադրբեջանի նախագահն ուղղակի դա ասել չի կարող, այնտեղ ուրիշ իրավիճակ է, իսկ Հայաստանի նախագահն ասում է, և առաջին անգամ չի ասում։ Սա՝ ֆորմալ տեսանկյունից»։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին Մանչեստեր Արենայում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի կապակցությամբ, որն ավելի քան երկու տասնյակ մարդկանց, այդ թվում՝ երեխաների մահվան ու բազմաթիվ վիրավորների պատճառ է դարձել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Իսրայելը եւ պաղեստինցիները կարող են համաձայնության գալ հաշտության շուրջ, առաջարկել է նրանց օգնել այդ գործում եւ հայտնել է, որ նախապես ստացել է հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատելու երկու կողմերի ղեկավարների խոստում:
Եվրամիությունը ցավակցում է Մեծ Բրիտանիային Մանչեսթրում կատարված ահաբեկչական գործողության կապակցությամբ եւ մտադիր է նրա հետ միասին պատասխան հարված հասցնել ահաբեկչությանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ցավակցություն է հայտնել բրիտանական Մանչեսթրում պայթյունից զոհվածների ու տուժածների հարազատներին ու մերձավորներին։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այցը մերձավորարեւելյան տարածաշրջան, եւ մասնավորապես Բեթղեհեմ, վերածնել է պաղեստինցիների եւ իսրայելացիների միջեւ հաշտության հասնելու հույսը:
«Ադրբեջանի արձագանքը վերջին հայտարարությանը, տեսանք, թե որքան ագրեսիվ էր։ Բայց հաջորդ քայլով պետք է հասնենք նրանք, որ ՄԽ համանախագահները կարողանան իրենց երկրների ղեկավարներին համոզել՝ օգտագործել ողջ ազդեցությունը՝ Ադրբեջանին այս ռազմատենչ քաղաքականությունից ետ պահելու համար»։
Փարիզում թվականի մայիսի 21-26-Ը տեղի է ունենում Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության /OIE-ԿԱՀԿ/ 85-րդ գագաթաժողովը, որին մասնակցում են կազմակերպության անդամ 180 երկրների պատվիրակներ, ինչպես նաև անասնաբուժության ոլորտի պետական լիազոր մարմնի ներկայացուցիչներ և մասնագետներ:
2018-2019 թվականներին Հայաստանը զինատեսակների նոր խմբաքանակ կստանա Ռուսաստանից, ինչը ներառում է և 200 մլն դոլար վարկային ծրագիրը, և ընթացիկ համագործակցությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը՝ չմանրամասնելով, թե խոսքը մասնավորապես ինչ զինատեսակների մասին է: