Բաժիններ՝

«Արարատ-Արմենիա»-ն ՉԼ որակավորման առաջին խաղում հաղթեց «Ռիգա»-ին

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 2025/26 մրցաշրջանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում ընդունեց լատվիական «Ռիգա»-ին: Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեներին «Արարատ-Արմենիա»-ն տիրում էր նախաձեռնությանն ու առավել շատ էր գրոհում:

«Ռիգա»-ն կարողացավ վերականգնել խաղի բալանսն արդեն առաջին կեսի միջնամասում ու սկսեց հակագրոհել: Խաղակեսի վերջնամասում «Ռիգա»-ն արդեն ամբողջապես էր տիրում գնդակին ու նախաձեռնությանը:Երկրորդ կեսի մեկնարկին` 63-րդ րոպեին, «Արարատ-Արմենիա»-ն բացեց հանդիպման հաշիվը:

Մրցակցի տուգանային հրապարակում արագ կողմնորոշվեց Հյուգո Օլիվերիան: Խաղի 72-րդ րոպեին «Ռիգա»-ի դարպասապահը կարմիր քարտի արժանացավ, տուգանային հրապարակից դուրս ձեռքով խաղի համար. «Ռիգա»-ն մնաց 10 ֆուտբոլիստով:

Հայաստանի չեմպիոնին հաջողվեց նաև երկրորդ գնդակն ուղարկել մրցակցի դարպասը` գոլն իր ակտիվում գրանցեց Հենրիք Ֆրայրեսը:«Արարատ-Արմենիա»-«Ռիգա»` 2:0: Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 14-ին` Ռիգայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031