Բաժիններ՝

«Մենք ցանկանում ենք ազատվել միջուկային զենքից». Թրամփ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Չինաստանը պետք է հրաժարվեն միջուկային զենքից։

«Այսօր ես տեսա, թե ինչպես Ռուսաստանի նախագահ Պուտինը հայտարարեց, որ ուրախ է Կիմ Չեն Ունի եւ Հյուսիսային Կորեայի հետ ԱՄՆ-ին օգնելու հնարավորության համար: Մենք ցանկանում ենք ազատվել միջուկային զենքից, մենք բոլորս պետք է ազատվենք: Ռուսաստանը պետք է ազատվի դրանից, Չինաստանը պետք է ազատվի դրանից»,- ասել է Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազույցում:

Ավելի վաղ CNN-ը, վկայակոչելով նախագահի վարչակազմի աղբյուրներ, հայտնել է, որ Սպիտակ տունը ինտենսիվ միջգերատեսչական բանակցություններ է վարում, որպեսզի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկի Ռուսաստանի եւ Չինաստանի մասնակցությամբ միջուկային սպառազինության կրճատման նոր համաձայնագրի տարբերակներ, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս