Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը Եվրամիության ղեկավարներին կոչ է արել մայիսի 25-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հիշեցնել նրան, որ հետագա համագործակցության հարցը կախված է մարդու իրավունքների պաշտպանության հարցում պաշտոնական Անկարայի դիրքորոշումից:
Առայսօր Ադրբեջանն, իրեն հատուկ «գաղտնապահությամբ», շարունակում է սեփական ու միջազգային հանրությունից թաքցնել ոչ միայն դա, այլև ապրիլյան առճակատման ընթացքում ունեցած իր մարդկային կորուստների իրական թվաքանակը՝ փոխարենը բարձրագոչելով հայկական կողմի ունեցած «հարյուրավոր» զոհերի մասին:
Եվրոպական խորհրդարանի 8 պատգամավորները կամփոփեն ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի ներկա փուլի արդյունքները: Այս մասին տեղեկացրին Հայաստանում ԵՄ պատվիրակությունից:
Սիրիայի ռազմաօդային ուժերն սկսել են իրենց կործանիչները եւ անձնակազմը տեղափոխել Հոմսի նահանգի Շայրաթի ավիաբազա, որին ԱՄՆ-ն հարվածներ էր հասցրել այս տարվա ապրիլին:
Մանչեսթրի մարզադաշտում կատարված ահաբեկչությունից հետո հոսպիտալացված շուրջ 20 մարդ օրհասական վիճակում է:
Հռոմի Ֆրանցիսկոս պապի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջին հանդիպումը տեւել է գրեթե 30 րոպե:
Ծանր հիվանդությունից հետո մայիսի 23-ի երեկոյան հիվանդանոցում վախճանվել է Իոսիֆ Ստալինի թոռը՝ թատերական ռեժիսոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Բուրդոնսկին:
Թուրքիայի ընդդիմադիր «Սյոզջու» (Sözcü) պարբերականի դեմ Ստամբուլի հանրապետական դատախազության կողմից տարվող հետաքննության շրջանակում ձերբակալվել է թերթի ֆինանսական հարցերով տնօրեն Յոնջա Քալելին:
Մանչեսթրում ահաբեկչական գործողություն կատարելու մեջ կասկածվող 22-ամյա Սալման Աբեդին կապ է ունեցել «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման հետ եւ պատրաստություն է անցել արտասահմանում, ինչի մասին հայտնել է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզության՝ անունը չհայտնած ներկայացուցչի, որը ծանոթ է հետաքննության ընթացքին։
Թուրքիայի Բաթման նահանգում ձերբակալված ֆրանսիացի լուսանկարիչ Մաթիաս Դեփարդոնը հացադուլ է սկսել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր գլխավոր տնօրեն է ընտրվել Եթովպիայի առողջապահության նախկին նախարար Թեդրոս Ադանոմ Գեբրեիսուսը:
Լոնդոնի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման աշխատակիցները Սթանսթեդ օդանավակայանում 37-ամյա մի տղամարդու են ձերբակալել ահաբեկչական գործողությունների նախապատրաստման կասկածանքով:
Ամբողջ աշխարհում տեսարժան վայրերը Մեծ Բրիտանիայի դրոշի գույներով են լուսավորել Մանչեսթրի ահաբեկչության զոհերի հիշատակին, որը տեղի ունեցավ նախօրյակին երեկոյան «Մանչեսթր Արենա» համերգային համալիրում։
Գերմանիայի դաշնային խորհրդարանի նախագահի տեղակալ, Կանաչների կուսակցության պատգամավոր Կալուդիա Ռոթի ղեկավարությամբ պատգամավորների պատվիրակության այցը Թուրքիա վերջին պահին չեղյալ է համարվել:
Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Արիանա Գրանդեն, որի համերգից հետո ահաբեկչություն տեղի ունեցավ Մանչեսթրի ծածկած մարզադաշտում, ընդհատել է հյուրախաղերը եւ վերադարձել հայրենիք՝ ԱՄՆ:
Մյանմարի արտաքին գործերի նախարար Աուն Սան Սու Չժին ընդունել է Մայանմարի, Սինգապուրի և Բանգլադեշի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ․ Զավեն վարդապետ Յազիչյանին:
Մեծ Բրիտանիայում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացվել է մինչեւ կրիտիկական:
«Սերն ուժե՛ղ է ատելությունից».-սա էր Մանչեսթրում ահաբեկչական գործողության զոհերի հիշատակին նվիրված ակցիայի լեյտմոտիվը, ահաբեկչություն, որ կատարվեց մայիսի 22-ի երեկոյան ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգին։
Չինաստանում կանանց մեծամասնությունը նախընտրում է հանդիպել այն տղամարդկանց հետ, որոնք երկնակի կամ եռակի ավելի շատ են վաստակում, քան իրենք:
Չինաստանի Լյաոնինի նահանգի Շենյան քաղաքի բնակիչը վզափոկով կոկորդիլոսի հետ շրջել է մարդաշատ փողոցներով, իսկ այնուհետեւ դրանից խորոված է պատրաստել:
Մեծ Բրիտանիայի Բրիդփորտ քաղաքում ընտանիքը չորս օրում կարողացել է կառուցել տուն՝ վեց ննջարաններով:
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի արտահաստիքային խորհրդական Արմեն Օգանեսյանն ավարտել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը «հեռուստատեսության և ռադիոհեռարձակման աշխատակից» մասնագիտացմամբ:
«Ընդհանրապես հարկավոր է հաշվի նստել իսլամական ծայրահեղ արմատականության հետ, որովհետև հնարավոր է այլ կառույցներ նույնպես, այդ ահաբեկչությունների ազդեցության տակ լինելով, փորձեն ակտիվանալ Արևմուտքում»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր առաջին արտասահմանյան այցի շրջանակում Իսրայելից ժամանել է Իտալիա:
«Լեռնային Ղարաբաղի խնդիրը շատ քաղաքական է դարձել Ադրբեջանում, այս երկրի ղեկավարների կողմից կիրառվող հռետորաբանության արդյունքում։ Այդ պատճառով չեմ կարծում, որ հիմա ղեկավարությունից որեւէ մեկը կասի, որ հնարավոր է նստել բանակցությունների սեղանի շուրջ ու գնալ փոխզիջումների»:
Մանչեսթերում ահաբեկչությունն իրականացրել է 22-ամյա Սալման Աբեդին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, չնայած Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչությանը, կմեկնի Բրյուսել` մասնակցելու ՆԱՏՕ-ի և «յոթնյակի» գագաթնաժողովներին:
Անդամահատված մարզիկը աշխարհի չեմպիոն է դարձել:
ԱՄՆ-ի վարչակազմը մայիսի 22-ին Կոնգրես է ուղարկել 2018 թվականի բյուջեի նախագիծը, որտեղ նախատեսված է երկրի պաշտպանության նախարարության ծախսերի էական ավելացում։
Մինչ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է իր առաջին արտերկրյա այցը, իր հայրենի Միացյալ Նահանգներում շարունակվում է քննարկվել Ռուսաստանի վերաբերյալ հետաքննությունը: