Բաժիններ՝

1 շաբաթում հայտնաբերվել է 452 ոչ սթափ վարորդ

Հունիսի 29-ից հուլիսի 6-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3197 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 106 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 161 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 123 անձ։

Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 776, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 32 վարելու ընթացքում ծխելու՝ 314, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 181, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 14 և 995 այլ իրավախախտում։

77 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 111-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 79-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 31-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 59 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 12885 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 211 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 291 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 384 անձ։

Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 33, չամրակապված վարելու՝ 3424, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 235, վարելու ընթացքում ծխելու՝ 494, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 562, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 56, արագության գերազանցման՝ 2277 և 3877 այլ իրավախախտում։ 183 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 542-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 425-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 98-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։

13 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։

Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 32 անձ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031