Բաժիններ՝

ՀԱՀ-ում մոլեգնող տեղատարափների հետևանքով զոհվածների թիվը հասել է 70-ի

Հարավաֆրիկյան Հանրապետության Կվազուլու-Նաթալ արեւելյան նահանգում տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 70-ի: Այդ մասին հայտնել 1 SABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Ավելի վաղ հաղորդվել էր 51 զոհվածի մասին:

Նահանգի ղեկավար Սիհլե Զիքալալան հաստատել է, որ զոհերի թիվը հասել է 70-ի, եւ հավելել է, որ եւս 1000 հոգի հարկադրված են եղել հեռանալ իրենց տներից:

Նահանգում հավաքում են փլատակները, կատարվում են փրկարարական աշխատանքներ: Սաստիկ տեղումների պատճառով ՀԱՀ-ի արեւելքում ողողվել եւ ջրածածկ են եղել ճանապարհները, վնասվել է ենթակառուցվածքը, ինչպես նաեւ տներ են փլվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս