Սա է Նիկոլ Փաշինյանի տարերքը՝ հրապարակայնորեն նսեմացնել զոհին, որքան հնարավոր է շատ մարդ դիվադադար անել. Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է.

«Երեկվանից հանրությունը հայտնվել էր բռնության մթնոլորտում։ Տեղի էր ունենում Նիկոլ Փաշինյանի խոստացած Ծառուկյանին «բոմժ» սարքելու հաշվեհարդարի օպերացիան, զինված դիմակավորված ԱԱԾ-ականներ և այլն։ Կարելի էր այլ կերպ անել, բայց սա է Նիկոլ Փաշինյանի տարերքը․ հրապարակայնորեն նսեմացնել զոհին, որքան հնարավոր է շատ մարդ դիվադադար անել։

Հոգեբանական գործոնը, ավելի շուտ՝ հոգեբանական խոշտանգումն առավել ներգործող դարձնելու համար թիրախավորվել էին նաև Ծառուկյանի կենդանիները, սա ևս արվում էր հրապարակայնորեն՝ ընտանիքի, հարազատների տառապանքն ավելացնելու, նրանց նսեմացնելու համար, ավելին ասեմ, անպաշտպան կենդանիներին ևս նսեմացնելու, որն ավարտվեց մայր առյուծի ողբերգական կորստով։ Սա հրապարակային սադիզմ է, որից չի խորշում Փաշինյանը։ Սա հրապարակային հաշվեհարդար է նաև մեզ հետ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031