Թուրքիայի գյուղատնտեսությունն աշխարհում 7-րդն է

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն հայտնել է, որ երկրի գյուղատնտեսական արտադրանքն առաջին անգամ գերազանցել է 80 միլիարդը՝ հասնելով 83.2 մլրդ դոլարի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ նախարարի՝ դա պատմական ցուցանիշ է, որով Թուրքիան դառնում է աշխարհի 7-րդ խոշորագույն գյուղտնտեսությունը, իսկ Եվրոպայում՝ 1-ինը։

Ոլորտի վերաբերյալ տվյալներ է հրապարակել նաև Համաշխարհային բանկը (ՀԲ):

Ըստ այդմ՝ եթե 2002-ին Թուրքիան աշխարհում 12-րդ տեղն էր՝ 24.5 մլրդ դոլար գյուղատնտեսական արտադրանքով, ապա արդեն 2023-ին այդ արտադրանքի ծավալները կազմում էին 72.9 մլրդ դոլար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031