Բաժիններ՝

Նուր Սուլթանում տեղի է ունեցել ԱՊՀ-ի երկրների ռազմական բուհերի ասոցիացիայի նիստը

Նուր Սուլթանում տեղի է ունեցել ԱՊՀ-ի երկրների բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունների ասոցիացիայի նիստը: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր Սուլթանում կայացել է ԱՊՀ-ի մասնակից երկրների բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունների ասոցիացիայի նիստը»,- ասված է հաղորդագրույթան մեջ: Նշվում է, որ ասոցիացիայի աշխատանքին մասնակցել են Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի եւ Բելառուսի ռազմական բուհերի 18 ներկայացուցիչներ: Նիստի մասնակիցները քննարկել են ասոցիացիայի կազմակերպման եւ գործառման հարցերը, աշխատանքի գերակա ուղղությունները, փորձի փոխանակման եւ կադրերի պատրաստման առաջավոր տեխնոլոգիաների ներդրման մեխանիզները:

Ասոցիացիան ստեղծվել է զինվորական, գիտական ու գիտամանկավարժական կադրերի պատրաստման, մասնագիտական վերապատրաստման իրականացման եւ գիտական հետազոտությունների անցկացման հարցերի շուրջ ԱՊՀ-ի մասնակից պետությունների ռազմական բուհերի փոխգործակցության համակարգման համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս