
Եգիպտոսում երեք ամսով երկարացրել են արտակարգ դրության ռեժիմը

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին հրամանագրով երեք ամսով երկարացրել է արտակարգ դրության ռեժիմի գործողությունը երկրում: Համապատասխան փաստաթուղթն ապրիլի 25-ին հրապարակվել է պաշտոնական պետական թերթում։
Երկարաձգումն ուժի մեջ է մտել ապրիլի 25-ի գիշերվա ժամը 1:00-ից:
Եգիպտոսում նախագահի կողմից արտակարգ դրության ռեժիմ էր մտցվել 2017 թվականի ապրիլին Տանտում եւ Ալեքսանդրիայում կատարված երկու ահաբեկչական գործողությունից հետո: Այն ժամանակ զոհվեց ավելի քան հիսուն մարդ, տուժեց եւս ավելի քան հարյուր հոգի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: