Թեհրանը վերահաստատել է աջակցությունը Մադուրոյին Վենեսուելայի քաղաքական ճգնաժամի պայմաններում
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Վենեսուելայի իր պաշտոնակից Խորխե Արեասայի հետ կայացած հանդիպման ընթացքում հաստատել է, որ Թեհրանն աջակցում է Կարակասին երկրում տիրող քաղաքական ճգնաժամի ֆոնին: Նախարարների հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքում:
«Արտաքին գործերի նախարարն այս հանդիպման ընթացքում… հավաստեց Իրանի աջակցությունն այս երկրին եւ Վենեսուելայի գործերին օտար երկրների չմիջամտելու, միջազգային իրավունքի պահպանման անհրաժեշտությունը»,-ասված է Իրանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:
Իր հերթին Վենեսուելայի արտաքին գործերի նախարարը շնորհակալություն Է հայտնել Իրանին օժանդակության եւ աջակցության համար՝ նշելով Թեհրանի եւ Կարակասի միջեւ կոնսուլտացիաները շարունակելու անհրաժեշտությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: