Բաժիններ՝

Թեհրանն առճակատման չի ձգտում ԱՄՆ-ի հետ. Իրանի ԱԳ նախարար

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանն ԱՄՆ-ի հետ առճակատման չի ձգտում, բայց պատրաստ կլինի իրեն պաշտպանել անհրաժեշտության դեպքում: Ապրիլի 24-ին նրա խոսքը մեջբերել է Reuters գործակալությունը:

«Նրանք, ովքեր մշակել են վարվող քաղաքականությունը, չեն ցանկանում համաձայնեցված որոշում: Սակայն ինձ թույլ տվեք պարզաբանել, որ Իրանն առճակատման չի ձգտում, բայց պատրաստ կլինի պաշտպանվել»,- գործակալությանն ասել է Զարիֆը, որը գտնվում է Նյու Յորքում՝ Բազմակողմանիության եւ հանուն խաղաղության դիվանագիտության միջազգային օրվա առթիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցելու համար: Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավարն ըստ որում չի բացառել, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ներքաշվել հակամարտության մեջ:

«Ես չեմ կարծում, թե (Թրամփը) պատերազմ է ցանկանում,- նրա խոսքից մեջբերում է անում Reuters-ը:- Բայց դա չի բացառում, որ նրան պարզապես կարող են ներքաշել դրանում»: Ապրիլի 24-ին ավելի վաղ Զարիֆը հայտարարել էր ԱՄՆ-ի հետ կալանավորների փոխանակման՝ Իրանի իշխանությունների պատրաստակամության մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս