Գերմանիայում սահմանափակել են ձվի վաճառքը դեֆիցիտի պատճառով. մեկ գնորդին 2 տուփից ոչ ավելի. Bild
Bild թերթը հայտնել է, որ Գերմանիայում որոշ առևտրային ցանցեր երկրում դեֆիցիտի ալիքի ֆոնին սահմանափակել են ձվի վաճառքը։
«Դիսքաունթեր Netto ApS & Co. KG-ն սահմանափակումներ է մտցնում ձվի վաճառքի վրա իր բոլոր մասնաճյուղերում։ Այս պահից գործում է կանոնը․ մեկ գնորդին մեկ այցելության ընթացքում՝ ոչ ավելի, քան երկու տուփ», — ասվում է հրապարակման մեջ։
Արտադրանքի բացթողնման սահմանափակումներ է մտցրել նաև Netto առևտրային ցանցը։ Այնտեղ սահմանափակումները բացատրել են Եվրոպայում թռչնաբուծական արտադրանքի շուկայում մատակարարումների խափանումներով։ Ընկերությունում հույս են հայտնել, որ իրավիճակը կհաստատվի հուլիսի ընթացքում։

