Կներես, Ծառուկյան ջան, պիտի պատմեմ… թուրքը շամպայն է բացում… մորքուր ջան, գնա տուն, մեզ ինչի՞ ես պատերազմի մեջ ներքաշում. Արման Աբովյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանն է:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Այս գործընթացներն ունեն շատ խորքային, անասնական մեսիջ: Գագիկ Ծառուկյանի կենդանիների խոշտանգման տարածված կադրերից կարող է ուրախանալ միայն անասունը: Սա նոր բան չէ: Այս գործընթացը մեկնարկել է դեռ «տուշոնկա շոուների» ժամանակներից։ Ու մենք այդ մարդկանց հետ նույն քաղաքում ենք ապրում: Բայց իշխանությունը սխալվում է. հայ ժողովրդին հնարավոր չէ անասնացնել: Վերջին ընտրությունները դա ցույց տվեցին. Ժողովո՛ւրդ, ես ձեր ցավը տանեմ:
- Գագիկ Ծառուկյանն ի՞նչ է արել: Երեկ 70-ից ավելի հասցեներում խուզարկություն տեղի ունեցավ, ու նրան առաջադրեցին ապուշ մեղադրանք, ինչն, ի դեպ, կապ ունի հայ-իրանական հարաբերությունների հետ։ Իրավապահ մարմինները մեղք են. երբ նայում ես այդ մարդկանց դեմքերին, նրանք ամոթից գետինն են մտնում՝ ԱԱԾ քննիչները, տան մոտ կանգնած իրավապահները:
- Իշխանությունը, պայքարելով Գագիկ Ծառուկյանի դեմ, աշխատանքից զրկեց 20.000 մարդու, Հայաստանի բյուժեն էլ զրկվեց տասնյակ-միլիոնավոր դրամների հարկերից: Էս ձերբակալման կադրերով հրճվողներն էլ են զրկվել…

- Երեկ արտասահմանցի ընկերներս հարցնում են՝ ճի՞շտ է, որ Օլիմպավան մարզահավաքի եկած արտասահմանցի մարզիկներին դուրս են շպրտել իրենց համարներից, որ գործողություններ անեն… Սա չտեսնված երևույթ է սպորտային աշխարհում…
- Սահմանադրության փոփոխությունն «Արևմտյան Ադրբեջանի» համար իրավական հիմք ստեղծելու համար է: Փաշինյանը հանձն է առել նաև ադրբեջանցիներ բնակեցնել, տարածքներ հանձնել, իսկ սա թույլ իշխանությունը չի կարող անել, դրա համար փորձում են գլխատել դիմադրության օջախները:
- Մի օր նստած էինք, Գագիկ Ծառուկյանն ինձ ասաց՝ Արման, ես նենց եմ Հայաստանը սիրում, վարի է գնում էս երկիրը… Փաշինյանը Ծառուկյանին չի պատերազմ հայտարարել, այլ հայ մարդուն:
- Մենք կարող ենք, չէ՞, կազմակերպել, որ մարդիկ դուրս գան, բայց մենք դա չենք անում, որովհետև հիմա ամեն մարդու համար ներքուստ ընտրության պահ է: Մարդն ինքը պետք է որոշի, հասկանա, որ այն, ինչ անում է Փաշինյանը, իրեն անմիջապես է առնչվելու: Այ ձեր ցավը տանեմ, դուք ձեզ թշնամի՞ եք:
- 000 մարդու աշխատանքից զրկել են, դե եկե՛ք, տիրություն արեք էդ մարդկանց: Մարթա Կոսը ծիրանի պովիդլո է ցույց տալիս, մեր ժողովրդին ձեռք են առնում: Եվրոպացիները խոստումներ են տալիս, բայց ծիրանը փտում է հիմա: Բելգիա հարսանիքի համար ծիրան են տարել, թղթերով դա արտահանում են ցույց տվել:
- Իշխանությունը մեզ բոլորիս դրել է սեղանին ու մեզնով առևտուր է անում: Սա Գագիկ Ծառուկյանի խնդիրը չէ, այլ այն, որ այսօր առևտուր է արվում ձեր երեխեքի կյանքով:

- Այն, ինչ ծիրանի մուրաբաներով անում է Մարթա Կոսը, բարոյական աջակցություն է Նիկոլ Փաշինյանին: Եվրաչինովնիկները մեզ աբորիգենի տեղ են դրել, մեզ համարում են մատերիալ՝ իրենց քաղաքականությունն իրականացնելու համար: Եվրոպական վերնախավը փափուկ ուժի ողջ գործիքակազմը կիրառում է մեզ վրա: Կիևի Մայդանում էլ Վիկտորիա Նուլանդն էր պեչենի բաժանում… Մարթա Կոսի ցույց տված ծիրանի մուրաբաները Նուլանդի պեչենիների 2-րդ սերիան է: Բայց ժողովուրդ, հասկացեք, ձեր ծիրանը, գիլասը, բիբարը Եվրոպա չեն գնալու…
- Այն, ինչ արել է այս իշխանությունն Ադրբեջանի և Թուրքիայի համար, չեն արել ո՛չ Աթաթուրքը, ո՛չ Ալիևը:
- Տեղյա՞կ եք, որ ձեր սիրելի Ուրսուլա ֆոն դեր Լայենի վրա բազմաթիվ քրեական գործեր կան կոռուպցիոն թեմաներով:
- Տեղեկություններ կան, որ Հայաստանին նոր վարկեր տալու համար որպես երաշխիք՝ պահանջել են կոմունալ վճարները թանկացնել:
- Եվրոպացիները չեն էլ թաքցնում, որ Հայաստանը պլացդարմ պիտի դառնա Ռուսաստանի ու Չինաստանի դեմ: Ու հիմա մսացու դարձնելու համար մեզ կտեր են տալիս: Էն Կայա Կալասը նենց բաներ էր խոսում, որ մի պահ ուզում էի ասել՝ մորքուր ջան, գնա տուն, էլի, մեզ ինչի՞ ես պատերազմի մեջ ներքաշում:
- Երկրորդ փուլն ապագա էներգետիկ կրիզիսի պարագայում լոգիստիկ ուղիների հարցն է, ինչը հիմա TRIPP են անվանում: Ամերիկացիները շշմել էին, որ լսեցին՝ ՀՀ արտգործնախարարն ասում է՝ TRIPP-ը պետք է գործի ԵԱՏՄ կանոնակարգով: Ամբողջ աշխարհը գիտի, որ Հայաստանի այս իշխանությունը սուտ է խոսում, մանր-մունր քցոցիներով ժամանակ է ձգում, բոլորին ամեն ինչ խոսք է տալիս ու փորձում ժամանակ ձգել: Սրանք չեն հասկանում, որ նույն ամերիկացին ու եվրոպացին ռուսի հետ քննարկում են էս թեման, նույնը իրանցին չինացու հետ է քննարկում: Էս պետությունը մեզ հասցրել է այնտեղ, որ մենք գտնվում ենք մեծ պետությունների պատերազմների բեմի վրա:
Հիշեցնենք. փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանն օրերս ճեպազրույցում նշել էր, որ այս պահին Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ անդամ է, և տարանցման կանոնները ԵԱՏՄ-ի կարգավորումներով են: «Ազատության» հարցին, թե այդ թվում՝ TRIPP-ը լինելու է ԵԱՏՄ կարգավորումներո՞վ, փոխարտգործնախարարը դրական արձագանք է տվել: Հարցին՝ արդյո՞ք այստեղ՝ համատեղ աշխատանքի շրջանակում, համագործակցության լինելու է ամերիկյան ու ռուսական կողմի հետ,
«ԵԱՏՄ մաքսային կարգավորումները մեր մաքսային մարմիններն են իրականացնում, այնպես որ, մենք այդտեղ հարց չենք տեսնում»,- շեշտել է փոխարտգործնախարարը:

- Գագիկ Ծառուկյանի դստեր՝ Էմմայի հետ խոսեցի, ասաց՝ միայն ուզում եմ մտնեմ, պապային, մամային, տատիին տեսնեմ, ԱԱԾ աշխատակիցները թույլ չտվեցին տուն մտնել… Սա կտտանք է… Դստերը ծնողների մոտ չթողնելով՝ ի՞նչ ստացան:
- Թուրքն ամեն օր ուրախությունից շամպայն է բացում՝ տեսնելով, թե մեզ մոտ ինչ է կատարվում: Հայաստանի չեզոքացման գործընթաց է գնում. գործելու բան է:
- Նիկոլ Փաշինյանն այս կալանավորումներում Ռուսաստանի հետ բանակցային քեյս է ձևավորում: Ռուսաստանին ասում է՝ այս երկրում դուք միայն ինձ հետ կարող եք խոսել: Իրեն ասացին՝ օկ, բայց կա մի նյուանս… Քեզ հետ չենք ուզում խոսել: Ախր այդ աշխարհաքաղաքական ելևէջները Դարչոյի դուքյանը չեն, կուտ տալ, ղժղժալը չէ, նվնվալը չէ, այլ շուստրիություն անելը:
Մանրամասները՝ տեսանյութում:

