Ադրբեջանը պայմանավորվել է ԱՄՆ-ի հետ զարգացնել «Միջին միջանցք» և TRIPP նախագծերը
Ադրբեջանը պայմանավորվածություն է ձեռք բերել ԱՄՆ-ի հետ «Միջին միջանցք» և TRIPP նախագծերի զարգացման շուրջ։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել։
«Ադրբեջանը և ԱՄՆ-ն ռազմավարական գործընկերության հռչակագրի շրջանակում պայմանավորվել են Միջին միջանցքի զարգացման և TRIPP նախագծին աջակցելու մասին»,- ասված է հռչակագրի տեքստում։
Նշենք, որ Վենսը Բաքու է մեկնել Հայաստանից։ Մեկնելուց առաջ նա լրագրողներին ասել էր, որ պատրաստվում է հայ գերիների թեման քննարկել Ադրբեջանում։



