2025-ին Թուրքիայից Հայաստան է այցելել 13.441 զբոսաշրջիկ
Հայաստանի Վիճակագրական կոմիտեն տվյալներ է հրապարակել 2025-ին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվաքանակի վերաբերյալ։ 2025-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել ընդհանուր առմամբ 2.2 մլն զբոսաշրջիկ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 6.2%-ով և կազմել 13.441։ Հայաստան են այցելել նաև Ադրբեջանից։ Նրանց թիվը հասնում է 7-ի ու նրանք Հայաստանում մնացել են միջինը 18 օր։ Միջանկյալ նշենք, որ 2025-ի հոկտեմբերի 21-ին ուղիղ չվերթով ադրբեջանցի փորձագետներ էին ժամանել Երևան։
Հայաստան այցելած թվով ամենաշատ զբոսաշրջիկները շարունակում են մնալ Ռուսաստանից, թեև նախորդ տարվա համեմատ 1.7%-ով նվազել է նրանց թիվը՝ կազմելով 921.704։
Երկրորդ տեղում Վրաստանն է՝ 288.578 զբոսաշրջիկ, ապա Իրանը՝ 182 364 զբոսաշրջիկ։


