ԱՄՆ-ի և Ադրբեջանի հարաբերությունները մտնում են բոլորովին նոր փուլ․ Ալիևի հայտարարությունները՝ կետերով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ստորագրել են Ռազմավարական գործընկերության մասին խարտիա, ինչից հետո հանդես են եկել հայտարարություններով։

Ստորև ներկայացնում ենք Ադրբեջանի առաջնորդի հայտարարությունների առանցքային կետերը․

● Անչափ շնորհակալ ենք Թրամփ-Վենս վարչակազմին Ադրբեջանի նկատմամբ ցուցաբերած դրական վերաբերմունքի համար։

● Բաքվի համար մեծ պատիվ է ռազմավարական գործընկերություն հաստատել աշխարհի ամենահզոր պետության հետ։

● Ստորագրված ռազմավարական գործընկերության խարտիան տքնաջան աշխատանքի արդյունք է։

● Այսօր ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունները մտնում են բոլորովին նոր փուլ։

● Մեր տարածաշրջանում Թրամփ-Վենս վարչակազմի գործադրած ջանքերի ամենակարևոր արդյունքներից և հիմնական դրսևորումներից է TRIPP նախագիծը։

● Ադրբեջանը ոչ միայն վերացրել է դեպի Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումները, այլև սկսել է նավթամթերք արտահանել ՀՀ։

● Ադրբեջանը նպաստում է 16 երկրի էներգետիկ անվտանգությանը, որոնցից 11-ը ՆԱՏՕ-ի անդամ է։

Տեսանյութեր

Լրահոս