Բաժիններ՝

Բելառուսը ստիպված կլինի ամրապնդել իր պաշտպանունակությունը․ Լուկաշենկո

Բելառուսը ներկայիս դրությամբ ստիպված կլինի ամրապնդել իր պաշտպանունակությունը։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ զինված ուժերի համալրման և ռազմարդյունաբերական համալիրի զարգացման հարցերին նվիրված խորհրդակցության ժամանակ։

Երկրի առաջնորդի խոսքով, որը մեջբերում է «ԲելՏա» գործակալությունը, արդի պայմաններում ինքնաբավ կարող է համարվել միայն այն պետությունը, որն առաջին հերթին ի վիճակի է ապահովել ռազմական ոլորտում իր անվտանգությունը։ «Ուզենք, թե չուզենք, ես վաղուց էի այդ մասին զգուշացրել բելառուս ժողովրդին, դուք առավել ևս գիտեք այդ մասին, մենք ստիպված կլինենք ամրապնդել մեր պաշտպանունակությունը», – ասել է նա։

Ինչպես նշել է Լուկաշենկոն, Բելառուսի սահմանների մոտ ռազմական բաղադրիչի ավելացումը, հատկապես Լեհաստանի կողմից, ոչ միայն անհանգստացնող է։ «Մենք հասկանում ենք, որ դա հենց այնպես չի արվում։ Մարդիկ հենց այնպես փող չեն ծախսում տանկերի և զինամթերքի վրա։ Ուստի ժամանակին իմ կողմից որոշում էր կայացվել՝ հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողությունը, էլ ավելի լուրջ մասշտաբներով զբաղվել մեր պաշտպանունակության ամրապնդմամբ», – պարզաբանել է նախագահը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս