Բաժիններ՝

Ֆրանսիայից բացի, ԵՄ այլ երկրները ՌԴ-ի հետ շփումների հետ վերականգնում չեն նախաձեռնել. Պեսկով

Ռուսաստանի հետ առճակատման մեջ գտնվող մյուս եվրոպական երկրները դեռևս չեն հետևել Մոսկվայի հետ շփումները վերականգնելու Փարիզի որոշմանը: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ինչ վերաբերում է եվրոպական մյուս մայրաքաղաքներին, ապա մինչ այժմ նման նախաձեռնություններ չեն եղել», – պատասխանել է նա համապատասխան հարցին:

Ճեպազրույցում Պեսկովը նաև հայտարարել է, որ Մոսկվան իսկապես շփումներ է ունեցել Փարիզի հետ, որոնք, ցանկության դեպքում, թույլ կտան բավականին օպերատիվորեն երկխոսություն հաստատել բարձր մակարդակով:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Փարիզը Մոսկվայի հետ վերականգնել է կապուղիները տեխնիկական մակարդակով: Նա նաև հայտնել է, որ մի քանի եվրոպացի գործընկերների առաջարկել է վերսկսել ՌԴ-ի հետ երկխոսությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս