Սազերլենդ-Սփրինգսի բապտիստական եկեղեցում իրականացված հրաձգության ժամանակ հղի կին է զոհվել:
Կորեայի Հանրապետության կառավարությունը նոյեմբերի 6-ին հայտարարել է ԿԺԴՀ-ի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների շրջանակներում այդ երկրի 18 քաղաքացիների պատժամիջոցների ցուցակում ներառելու մասին, որոնք նպատակամղված են Փենյանի միջուկային եւ հրթիռային ծրագրերի ֆինանսավորման դադարեցմանը:
Սիրիական բանակի մարտիկները եւ շիա աշխարհազորայինները հասել են Իրաքի հետ սահմանին եւ գտնվում են Բու-Քեմալ քաղաքից 30 կիլոմետր հարավ ընկած շրջանում, որը «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների վերջին հենակետն է:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման Տեխասում տեղի ունեցած հրաձգությունից հետո, որը 26 մարդու կյանք է խլել, վերստին հորդորել է սահմանափակել զենքի կրումը։
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը համակարծիք են ԿԺԴՀ-ի խնդրի ռազմական լուծման հնարավորության հարցում:
ԱՄՆ-ը, Հարավային Կորեան եւ Ավստրալիան նոյեմբերի 6-ին Հարավային Կորեայի Չեջուդո կղզու մերձակա ջրերում համատեղ ռազմածովային զինավարժանքներ են սկել՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սեուլ այցի նախաշեմին:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադին ներկայում գտնվում է Սիրիայում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է ԱՄՆ-ի դրոշները խոնարհել մինչեւ նոյեմբերի 9-ը ի հիշատակ Տեխասի Սազերլենդ Սփրինգս քաղաքի բապտիստական եկեղեցում հրաձգության զոհերի։
Ճապոնիայի Ակիհիտո կայսրը եւ Միտիկո կայսրուհին նոյեմբերի 6-ին պալատի իրենց նստավայրում ընդունել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին եւ նրա տիկնոջը՝ Մելանյային:
Սաուդյան Արաբիայի պետական ԶԼՄ-ները հայտնել են, որ ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվել է արքայազն Մանսուր բեն Մուկրինը ու բարձրաստիճան եւս մի քանի պաշտոնյաներ, տեղեկացնում է BBC-ին:
Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումն (ICIJ) իր կայքում զետեղել է աշխարհի քաղաքական գործիչների, ընկերությունների ղեկավարների, նրանց հարազատների եւ գործընկերների օֆշորային գործունեության մասին արխիվը:
Հետաքննական լրագրողների միջազգային կոնսորցիումը նոյեմբերի 5-ին հրապարակել է տվյալներ հայտնի ընկերությունների և աշխարհի տարբեր երկրների ներկա կամ նախկին ղեկավարների օֆշորային գործունեության վերաբերյալ:
Վիետնամի կենտրոնական մասում մոլեգնող «Դամրի» թայֆունը վերջին երեք օրվա ընթացքում առնվազն 44 մարդու կյանք է խլել, եւս 19 հոգի անհայտ կորած է համարվում:
Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) համաժողովում Վիետնամի նախագահության տարվա գլխավոր միջոցառումը՝ ԱԽՏՀ-ի տնտեսությունների ղեկավարների շաբաթը՝ «Նոր շարժիչ ուժի ստեղծում, միավորում հանուն ընդհանուր ապագայի» նշանաբանով, նոյեմբերի 6-ին սկսվում է Վիետնամի Դանգանգ ծովափնյա քաղաքում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել եւ բանակցություններ վարել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։
Բելգիայի դատարանը որոշակի պայմաններով ազատել է Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին ու նրա չորս զինակիցներին: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը: Ըստ նրա տեղեկատվության՝ լսումները տեւել են ավելի քան 10 ժամ: Պուչդեմոնը եւ կատալոնյան կառավարության նախկին անդամներն ազատվել են մինչեւ եվրոպական կալանագրի կատարման վերաբերյալ որոշման ընդունումը, որը տրվել է Իսպանիայի կողմից:
Ռուսաստանում նոյեմբերի 5-ից փոխվել են ինքնաթիռներով ձեռքի ուղեբեռի տեղափոխման դաշնային կանոնները։
Թուրք լրագրող Ամբերին Զամանը ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության հուշակոթողի մոտ արված լուսանկար է հրապարակել: Հայտնի լրագրողը Twitter-ում կատարած հրապարակմանը կից օգտագործել է «Հայոց ցեղասպանության հոշակոթող», «Բոստոն», «այլևս երբեք» (#ArmenianGenocide memorial, #Boston, #neveragain ) հեշթագերը:
Նոյեմբերի 5-ին ողբերգական հետեւանքներ ունեցած հրաձգության հերթական դեպքը ցնցել է ԱՄՆ-ը. Տեխասի եկեղեցում կատարված սպանդի հետեւանքով զոհվել է 26 մարդ:
Lego մանկական ընկերությունը հայտարարել է կոնստրուկտորի նորացված հավաքանիի առաջիկա թողարկման մասին:
Նոյեմբերի 4-ին Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ Գլխավոր կոնֆերանսի 39-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանի պատվիրակությունը, օգտվելով պատասխանի իրավունքից, հանդես է եկել հայտարարությամբ՝ արձագանքելով Ադրբեջանի պատվիրակության ելույթին:
Ամերիկյան Netflix ընկերությունը հրաժարվել է «Քարտե տնակը» սերիալի արտադրության հարցում համագործակցել սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող դերասան Քևին Սփեյսիի հետ:
Չինացի ներդրողների կոնսորցիումը Հոնկոնգում 5,15 միլիարդ դոլարով ձեռք է բերել The Center երկնաքերը:
Կոլումբիան ՄԱԿ-ի հետ ստորագրել է 300 մլն դոլար արժողությամբ համաձայնագիր, որպեսզի նվազեցնի կոկաինի արտադրությունը:
Չինաստանը կդառնա աշխարհի առաջին երկիրը, որն արեւային էլեկտրակայան կզետեղի բաց տիեզերքում:
«Եթե ՀՀ-ԵՄ համաձայնագիրը նախաստորագրվել է, այն կստորագրվի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրմանն ու դրանից առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարելիք այցին։
«Ես չէի ասի, որ այս պրոյեկտն այնպիսի հզոր համագործակցություն է ենթադրում, որ Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանից, քանի որ Իրան-Հայաստան հարաբերություններում շատ ավելի լուրջ, գլոբալ ծրագրեր կան, որոնք ևս այն փուլում են, ինչ այս եռակողմ համագործակցության շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները»
Վրաստանի առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Դմիտրի Կումսիշվիլին խորհրդարանի նիստում ունեցած ելույթի ընթացքում նշել է զբոսաշրջության կարեւոր դերը երկրի տնտեսության զարգացման մեջ, տեղեկացնում է Sputnik-ը:
Ռուսական Ту-22М3 հեռահար ռմբակոծիչները միասնական ավիահարվածներ են հասցրել սիրիական Դեր-Զոր նահանգի Աբու-Քեմալ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին:
Սիրիայում իրավիճակն ու հակամարտության կարգավորումը նոր մակարդակի հասցնելու հարցը պահանջում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ՝ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի քննարկումը: