Բաժիններ՝

Փելոսին Կոնգրեսում Թրամփի ուղերձից հետո ցուցադրաբար պատռել է նրա ելույթի տեքստը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին (դեմոկրատ Կալիֆոռնիայի նահանգից) փետրվարի 4-ին Կոնգրեսում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ «Երկրի դրության մասին» ամենամյա ուղերձից հետո ցուցադրաբար պատռել է նրա ելույթի տեքստը։

Թրամփն իր ուղերձի պատճենը Փելոսիին էր փոխանցել իր ելույթից մի քանի րոպե առաջ: Այդ պահին խոսնակը ձեռքը մեկնել էր նախագահին, սակայն Թրամփը չի ցանկացել սեղմել այն, այլ շրջվել է եւ իր տեղն զբաղեցրել ամբիոնում: Իր հերթին Փելոսին մի քանի րոպե անց, Թրամփին ներկայացելով օրենսդիրներին, չոր ասել է. «Կոնգրեսի անդամներ, ԱՄՆ-ի նախագահն է»: Ընդսմին նա չի օգտագործել մեծարանքի ավանդական խոսքերն այն մասին, որ «մեծ պատիվ ու արտոնություն է ներկայացնել նախագահին»:

Երբ Թրամփն ավարտել է բանախոսելը, նրա թիկունքում գտնվող Փելոսին սեղանից վերցրել է թղթերն ու պատռել դրանք: «Դա լավ վարվեցողություն էր՝ հաշվի առելով առկա այլընտրանքները»,- ավելի ուշ ասել է նա լրագրողներին ի պատասխան իր արարքի դրդապատճառները մեկնաբանելու խնդրանքի, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս