«Ներկայում ապաքինվածների թիվը մշտապես աճում է: Մենք լիովին համոզված ենք համաճարակի դեմ պայքարում հաղթելու մեր ունակության հարցում». Հուա Չունյի
Չինաստանում նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով վարակվածների ընդհանուր թվում մահաբեր վախճանների բաժինը կազմում է 2,1 տոկոս, ինչն զգալիորեն ցածր է, քան ոչ տիպական թոքաբորբի (շնչուղիների ծանր սուր համախտանիշի) ժամանակ: Այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը։
«Չնայած այն բանին, որ կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի քանակն ավելանում է, Չինաստանում մահացությունը շատ ցածր է՝ (հիվանդացածների ընդհանուր թվի) ընդամենը 2,1 տոկոսը, ինչն զգալիորեն ցածր է այնպիսի հիվանդություններից մահացության ցուցանիշներից, ինչպիսիք են էբոլա տենդը, շնչուղիների ծանր սուր համախտանիշը (կամ SARS-ը, որը նաեւ հայտնի է որպես ոչ տիպական թոքաբորբ) եւ շնչուղիների մերձավորարեւելյան համախտանիշը (MERS)»,- փետրվարի 4-ին նրա խոսքը մեջբերում է ՉԺՀ-ի ԱԳՆ-ի կայքը:
«Ներկայում ապաքինվածների թիվը մշտապես աճում է: Մենք լիովին համոզված ենք համաճարակի դեմ պայքարում հաղթելու մեր ունակության հարցում»,- հավելել է Հուա Չունյինը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: