Բաժիններ՝

Դեմոկրատները պատասխանել են «Երկրի դրության մասին» Թրամփի ուղերձին

Վերջին տարիներին ԱՄՆ-ի տնտեսական նվաճումները չեն նպաստել շարքային ամերիկացիների կենսամակարդակի բարձրացմանը: Փետրվարի 4-ին այդ մասին հայտարարել էՄիչիգանի նահանգապետ Գրեթչեն Ուիթմերը: Նա ներկայացրել է Դեմոկրատական կուսակցության պատասխանը «Երկրի դրության մասին» ամենամյա ուղերձին, որով ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի եւ Ներկայացուցչիների պալատի առջեւ հանդես է եկել նախագահ Դոնալդ Թրամփը։

«Իրողությունն այնն է, որ ԱՄՆ-ում բոլորը չ, որ այնպիսի աշխատանք ունեն, որը ենթադրի բժշկական ծառայությունների վճարում,- ասել է նա:- Իրականում շատերն այնպիսի աշխատանք ունեն, որը թույլ չի տալիս վճարել ամսական ծախսերը»: «Կարեւոր չէ, թե նախագահն ինչ է ասում ֆոնդային շուկայի մասին,- ընդգծել է Ուիթմերը:- Կարեւոր է, որ միլիոնավոր մարդիկ դժվարությամբ են ծայրը ծայրին հասցնում: Կամ էլ նրանց մոտ ամսվա վերջին բնավ փող չի մնում տրանսպորտի, իրենց համար դուրս գրված դեղորայքի կամ ուսման վարկերի վճարումներից հետո»:

«Երբ նախագահն ասում է, թե տնտեսությունն ուժեղ է, ապա ես հարցնում եմ, թե ում համար է այն ուժեղ»,- նշել է նա: Ուիթմերի կարծիքով՝ Թրամփի օրոք հարկերի իջեցումից շահել են առավել ունեւոր քաղաքացիները: Թրամփը «Երկրի դրության մասին» ուղերձում ուշադրությունը հրավիրել է այն բանի վրա, որ վերջին տարիներին ԱՄՆ-ի տնտեսությունը շատ ակտիվորեն է զարգացել, տեղի է ունեցել հիմնական ֆոնդային ինդեքսների զգալի բարձրացում: Ամերիկայի ղեկավարը նշել է, որ երկրում գործազրկության մակարդակն այժմ չափազանց ցածր է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս