Բաժիններ՝

«Այս կառավարությունը տանում է պետականության փլուզման». Ռումեն Ռադև

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը փետրվարի 4-ին ազգին հղած ուղերձում անվստահություն է հայտնել երկրի կառավարությանը: Ելույթը հեռարձակել է Բուլղարիայի ազգային հեռուստատեսությունը։

«Երեք տարի ես կառավարությանը հորդորում էի պատասխանատվությամբ եւ արդյունավետորեն աշխատել ի շահ քաղաքացիների: Բայց, ցավոք, դա տեղի չի ունենում: Այսօր մենք կառավարման բոլոր մակարդակներում սուր ճգնաժամի վկաներն ենք: Բարեփոխումներ անցկացնելու, կոռուպցիայի եւ հափշտակումների դեմ պայքարելու կամքի բացակայությունը, օրենքի եւ բարոյականության անընդհատ խախտումները Բուլղարիային հասցրել են բոլոր հասարակական համակարգերի ու իշխանական մարմինների կաթվածի «…» Այս կառավարությունը տանում է պետականության փլուզման, դրան պետք է վերջ դնել: Այսօրվանից ես պաշտոնապես հանում եմ վստահությունը կառավարության նկատմամբ, որը չի աշխատում ի շահ Բուլղարիայի քաղաքացիների եւ պատասխանատվություն է կրում հասարակության մեջ առկա սուր ճգնաժամի համար»,-ասել է Ռադեւը:

Տարածաշրջանային փորձագետների կարծիքով՝ Բուլղարիայի նախագահի հայտարարությունը իրավաբանական հետեւանքներ ունենալ չի կարող, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս