![](/banners/BeFunky-design.jpg)
Վենետիկում տուրիստական հոսքի վերահսկման ավտոմատացված համակարգ են գործարկում
![](https://168.am/wp-content/uploads/2020/02/1003618.jpg)
Վենետիկը հյուրերի գերավելցուկ (այսպես կոչված overtourism) ունեցող տուրիստական ուղղություններից առաջինն է ճանապարհորդների հոսքերի վերահսկման ավտոմատացված համակարգ գործարկում։
Քաղաքի իշխանությունները շենքերին ու լապտերներին տեղակայել են խցիկներով տարածադիտական տվիչներ, որոնք կարող են «հաշվել» մարդկանց՝ ճանաչելով ոչ թե դեմքերը, այլ ուրվապատկերները: Քաղաքապետարանի մտահղացմամբ՝ այդ տեղեկությունները կօգնեն ստույգ տեղեկատվություն ստանալ հյուրերի թվի վերաբերյալ: Հենվելով դրանց վրա՝ պաշտոնյաները կկարգավորեն տուրիստական հոսքերը. ժամանակին կփակեն փողոցները, ճանապարհորդներին կվերաուղղորդեն այլ երթուղիներ՝ խուսափելու համար կենտրոնում կուտակվող բազմություններից:
Ինչպես պատմել է զբոսաշրջության հարցերով խորհրդական Պաոլա Մարը, սարքերը տեղակայված են ամբողջ քաղաքում: Տեղեկատվությունը հավաքվում է քաղաքի ոստիկանության վարչության «խելացի» սենյակում, որտեղ արհեստական ինտելեկտը յուրաքանչյուր հինգ վայրկյանը մեկ վերլուծում է հանգստացողների թիվը եւ նրանց տեղաշարժման արագությունը: Այցելուների հաշվարկի համակարգը, որը քաղաքի գանձարանի վրա 314 հազար եվրո է նստել, կսկսի գործել արդեն փետրվարին: Գիտափորձը կտեւի երեք ամիս, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: