Բաժիններ՝

Թրամփը վստահ հաղթանակ է տարել Այովայում հանրապետականների կուսակցական ժողովներում

ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը հաղթանակ է տարել հանրապետականների՝ փետրվարի 3-ին Այովայում կայացած կուսակցական ժողովներում: Այդ նահանգում Հանրապետական կուսակցության բաժանմունքը համապատասխան հաղորդագրությունը զտեղել է Twitter-ի իր էջում։

«Այովայի նահանգում Հանրապետական կուսակցությունը հայտարարում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաղթել է ՝ ստանալով ձայների ճնշող մեծամասնությունը»,- ասված է հաղորդագրության տեքստում: Այովայից Թրամփի կուսակիցների ազգային համագումարին կգնա 40 պատվիրակ:

ABC հեռուստաընկերության գնահատումների համաձյան՝ վաշինգտոնյան վարչակազմի գործող ղեկավարն ապահովել է նրանցից առնվազն 36-ի աջակցությունը: Փետրվարի 3-ին իրենց ժողովներին անցկացրել են ինչպես հանրապետականները, այնպես էլ դեմոկրատները: Այդ հանդիպումներում՝ այսպես կոչված կոկուսներում, ընտրում են այն պատվիրակներին, որոնք կուսակցությունների առաջիկա ազգային համագումարներում կպաշտպանեն նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում պլանավորված ընտրություններում նախագահի թեկնածու առաջադրվելու այս կամ այն հավակնորդին: Երկրում կուսակցական ակտիվիստների ժողովներն առաջինը Այովայում անցկացնելու ավանդույթն սկիզբ է առել 1972 թվականին, եւ այն ժամանակվանից այդ նահանգը սկսել է քաղաքական ճնշաչափի դեր խաղալ յուրաքանչյուր ընտրական շրջափուլի սկզբում:

Փետրվարի 11-ին Նյու Հեմփշիրի նահանգում տեղի կունենան երկրում առաջին սկզբնական ընտրությունները ազգային համագումարների պատվիրակներ առաջադրելու նպատակով: Սկզբնական ընտրություններից կուսակցական ակտիվիստների ժողովների տարբերությունն այն է, որ առաջինները կազմակերպվում են կուսակցությունների տեղական բաժանմունքների կողմից, իսկ երկրորդները՝ նահանգների ընտրական հանձնաժողովների կողմից:

Փետրվարի 22-ին ակտիվիստինների ժողովներ են անցկացվելու Նեւադայի նահանգում, իսկ փետրվարի 29-ին Հարավային Կարոլինայում կկայանան սկզբնական ընտրություններ: Ընտրարշավի կարեւորագույն փուլերից մեկը կլինի մարտի 3-ին. «գերերեքշաբթի» ազգային համագումարների պատվիրակների ընտրություններ կանցկացվեն 17 նահանգներում: Պատվիրակների առաջադրման գործընթացը կավարտվի Կուլումբիայի մայրաքաղաքային օկրուգում սկզբնական ընտրությունների անցկացմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս