Բաժիններ՝

ԱՄՆ-ը «վերականգնում է իր առաջատարությունը եւ պայքարում հանուն ազատության իր կիսագնդում». Թրամփ

Միացյալ Նահանգները ձգտում է «ժողովրդավարության վերականգնման» Վենեսուելայում, Նիկարագուայում եւ Կուբայում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ փետրվարի 4-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի առջեւ հանդես գալով «Երկրի դրության մասին» ամենամյա ուղերձով։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը «վերականգնում է իր առաջատարությունն աշխարհում» եւ «վերստին պայքարում է հանուն ազատության իր կիսագնդում»: «Հենց այդ պատճառով է իմ վարչակազմը չեղյալ հայտարարել նախորդ վարչակազմի ձախողված քաղաքականությունը Կուբայի նկատմամբ»,- ասել է ԱՄՆ-ի ղեկավարը: «Մենք պաշտպանում ենք ժողովրդավարության վերականգնման՝ կուբացիների, նիկարագուացիների եւ վենեսուելացիների հույսը»,- հավելել է Թրամփը:

«Միացյալ Նահանգները գլխավորում է 59 պետությունների դիվանագիտական կոալիցիան՝ նպատակամիտված Վենեսուելայի սոցիալիստական դիկտատոր Նիկոլաս Մադուրոյի դեմ»,- հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը: «Մադուրոյի բռնակալությունը կոչնչացվի եւ կխորտակվի»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը:

Նա ներկայացրել է դահլիճում ներկա գտնվող վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին՝ նրան անվանելով «Վենեսուելայի իսկական եւ օրինական նախագահ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս