Ստրասբուրգում ընթացող «Համաշխարհային ժողովրդավարության ֆորումում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն պատասխանելով հայ լրագրողի հարցին, համաձայնվել է վերջինիս հետ:
Այսօր ԱԺ Եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հաստատեց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ դեկտեմբերի 1-ին «Համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումներ անցկացնելու մասին որոշումը:
Աբու Դաբիում նոյեմբերի 8-ին կայացել է Լուվրի մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը:
ԱՄՆ-ի զինված ուժերը նոյեմբերի 11-14-ը զինվարժանքներ կանցկացնեն Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասում, որոնցում գործի կդրվեն միանգամից երեք ավիակրային հարվածային խմբեր (ԱՀԽ):
Քսենյա Սոբչակը, որը հայտարարել է ՌԴ նախագահի 2018 թվականի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու ցանկության մասին, CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, թե պաշտպանում է Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները։
Չին-ամերիկյան հարաբերությունները ներկայում գտնվում են զարգացման նոր փուլի շեմին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ-ի իր պաշտոնակից Դոնալդ Թրամփի հետ Վիետնամում կհանդիպի նոյեմբերի 10-ին:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների բոլոր ղեկավարները հավաստել են իրենց մասնակցությունը նոյեմբերի 30-ին Մինսկում կայանալիք գագաթնաժողովին:
Թուրքիայի մեջլիսում մերժվել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից ներկայացված առաջարկը, որով կոչ էր արվում հետաքննություն սկսել նոր բացահայտված օֆշորային սկանդալում վարչապետ Բինալի Յըլդըրըմի որդիների ներգրավվածության շուրջ:
Վրաստանում աշնան սկզբից երկրորդ մարդն է մահացել սիբիրախտից:
Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման հարցերի նախարար Փրիթի Փաթելը հայտարարել է զբաղեցրած պաշտոնը թողնելու մասին:
Սիրիայում քիմիական գրոհների հետաքննության ՄԱԿ-ի եւ Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) համատեղ մեխանիզմի լիազորությունների ժամկետի երկարացման հարցում Ռուսաստանի բռնած դիրքը փաստորեն ապահովում է ահաբեկիչների պաշտպանությունը, որոնք շարունակում են մարտական թունավոր նյութեր կիրառել այդ արաբական երկրում:
ԿԺԴՀ-ի խնդիրը լուծում ունի, դրան հավատում են եւ ԱՄՆ-ի, եւ Չինաստանի ղեկավարները:
ԱՄՆ-ի Կոնգրեսում համաձայնեցրել են երկրի 2018 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագիծը, որը նախատեսում է 4,6 միլիարդ դոլարի տրամադրում Եվրոպայում Ռուսաստանին «հակազդելու» համար:
Կոլումբիայում 12 տոննա քաշով կոկաինի ռեկորդային խմբաքանակ են բռնագրավել: Այդ մասին հայտնել է երկրի նախագահ Խուան Մանուել Սանտոսը:
Սիրիայի բանակը լիակատար վերահսկողության տակ է վերցրել Աբու Քեմալ քաղաքը, որը երկրում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման վերջին պատվարն է: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Սիրիայի բանակի դաշտային հրամանատարը:
ՉԺՀ-ն և ԱՄՆ-ը Դոնալդ Թրամփի պետական այցի ընթացքում 253,4 մլրդ դոլար ընդհանուր գումարի համաձայնագրեր են ստորագրել: Այդ մասին նոյեմբերի 9-ին հայտնել է Չինաստանի առևտրի նախարար Չժուն Շանը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանը Եվրոպայում առաջին, աշխարհում՝ երրորդ, ամենամիլիտարիզացված երկիրն է: Այսպիսին են Global Militarization Index 2016-ի վերլուծության արդյունքները: Միլիտարիզացիայի մակարդակը հաշվարկվում է նաեւ կրթությանն ու առողջապահությանը տրվող գումարների համադրությամբ:
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնի կատուն սատկել է ավտոմոբիլի անիվների տակ: Այդ մասին հայտնել է The Guardian-ը:
Քեմբրիջի դքսուհի Քեյթը հասարակության մեջ հայտնվել է եռամյա վաղեմության երեկոյան շրջազգեստով:
2017 թվականի հունվարից մինչեւ հոկտեմբեր Վրաստանն արտահանել է 61 մլն շիշ գինի, որոնցից 38,4 միլիոնը՝ Ռուսաստան:
Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը և ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը Մոսկվայում խորհրդակցություն են անցկացրել:
Ֆրանսիայի Ազգային ժողովը «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ, պատգամավոր Մարին Լը Պենին զրկել է անձեռնﬗելիությունից:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի (ԳՏՀՎԿ) կողմից 2017թ. ամռանն անցկացված սոցիոլոգիական հարցումը ցույց տվեց հայ հասարակության տրամադրություններում Ռուսաստանի և Եվրոպայի նկատմամբ տեղի ունեցած լուրջ փոփոխությունները: Հարցումն անցկացվել է Հայաստանի մի շարք քաղաքներում և գյուղերում (Երևան, Գյումրի, Վանաձոր, Վայք, Եղեգնաձոր, Մարտունի և այլն), և դրան մասնակցել է 900 հարցվող: Այդ 900 հարցվողներից 44.7%-ը Երևանից էր, 55.3%-ը` ՀՀ այլ մարզերից: Բացի այդ հարցվածների 55.1% -ը կանայք են, 44.9% -ը` տղամարդիկ:
2015 թվականի մարտից ավելի քան 14 հազար խաղաղ բնակիչներ են սպանվել կամ վիրավորվել Եմենում ծավալված զինված հակամարտության հետեւանքով:
Սաուդյան Արաբիայի կառավարությունը մտադիր է մինչեւ 800 մլրդ դոլար բռնագրավել կոռուպցիայի մեջ կասկածվող արքայազներից ու պաշտոնյաներից:
Մի քանի տարի շարունակ Ստամբուլում խոշոր վեճ էր հասունանում պոլսահայ համայնքի անդամների միջև՝ Հայոց նոր պատրիարքի ընտրության ծրագրերի շուրջ:
Ներսաուդյան մագլցողականությամբ հատկանշվող իրադարձությունները, եմենական դիրքերից դեպի Ռիադ կատարված հրթիռակոծումը, Լիբանանի վարչապետի հանկարծակի հրաժարականի հայտարարության մեջ աննախադեպ հակաիրանական հռետորաբանության օգտագործումը, տարածաշրջանային մակարդակով նոր օրակարգի հասունացման մասին ընդգծումները տեսանելի են դարձնում:
Դոնալդ Թրամփի նախագահությունը բացասաբար է ազդում համաշխարհային տնտեսության աճի տեմպերի վրա: Դա հետեւում է IFO տնտեսական հետազոտությունների գերմանական ինստիտուտի հարցումից:
Սոմալիի կառավարությունը հայտարարել է «Աշ-Շաբաբ» իսլամիստական խմբավորման նկատմամբ տարած հաղթանակի մասին: