![](/banners/BeFunky-design.jpg)
ԱՀԿ-ն Ուհանի լաբորատորիայից կորոնավիրուսի ի հայտ գալու ապացույցներ չունի
![](https://168.am/wp-content/uploads/2020/02/virus-8.jpg)
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է որեւիցե վկայության բացակայության մասին, որը կհաստատեր Ուհանի ինստիտուտի լաբորատորիայից 2019-nCoV վիրուսի ի հայտ գալու այն վարկածը, որը շարադրել է The Washington Times թերթը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Թարիք Յազարեւիչը:
«Մենք չունենք վկայություններ, որոնք կհաստատեին այդ վարկածը»,-նշել է նա:
Ինչպես պնդվում է հունվարի 24-ին հրապարակված հոդվածում, 2019-nCoV վիրուսը «կարող էր ի հայտ գալ Ուհանի լաբորատորիայից՝ կապված կենսաբանական զենքի չինական փակ ծրագրի հետ»: The Washington Times-ի համաձայն, որը վկայակոչում է Իսրայելի հետախուզության նախկին սպա Դենի Շոհամին, խոսքը վերաբերում է Ուհանի վիրուսաբանության ինստիտուտին: