Բաժիններ՝

Բելգիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը

Բելգիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու երկրում առաջին դեպքը. այն ախտորոշել են Չինաստանից հայրենադարձի մոտ, որը կարանտինի մեջ է գտնվում զինվորական հոսպիտալում: Այդ մասին փետրվարի 4-ին հայտնել է Բելգիայի առողջապահության նախարարությունը։

«Ինը մարդ, որոնք փետրվարի 2-ին ժամանել էին Չինաստանից (ֆրանսիական ինքնաթիռով, որը տարհանել էր ԵՄ-ի քաղաքացիներին), մանրազնին հետազոտություն են անցել Նեդեր-Օվեր-Հեմբեքի զինվորական հոսպիտալում: Թեստերը կորոնավիրուսով վարակում են հայտնաբերել նրանցից մեկի մոտ»,-ասված է Բելգիայի առողջապահության նախարարության տեղեկատվական կենտրոնի հաղորդագրության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս