![](/banners/BeFunky-design.jpg)
Նոր տիպի կորոնավիրուս է հայտնաբերվել
![](https://168.am/wp-content/uploads/2020/02/1003696.jpg)
Ճապոնիայում Diamond Princess ճամփորդանավի տասն ուղեւորների մոտ կորոնավիրուս են հայտնաբերել: Այդ մասին հաղորդել է NHK-ն:
Ընդամենը բժիշկները հայտնաբերել են 31 կասկածելի պացիենտ: Բոլոր հվանդացածներին տարել են Կանագավայի պրեֆեկտուրայի հիվանդանոցներ: Նրանց ցամաք փոխադրելու համար գործի է դրվել առափնյա պահպանության նավը: Հանրանավի 3700 ուղեւորները եւ անձնակազմի բոլոր անդամները գտնվում են երկշաբաթյա կարանտինում: Նրանց պատվիրված է մնալ նավախցերում, նրանց կերակուր կբերեն համարների սպասարկման համակարգի միջոցով: Ենթադրվում է, որ վիրուսի տարածող է դարձել 80-ամյա ուղեւորը, որը բնակվում է Հոնկոնգում: