![](/banners/BeFunky-design.jpg)
Տայվանի իշխանությունները նավի ուղևորներին թույլ չեն տվել ափ իջեցնել կորոնավիրուսի պատճառով
![](https://168.am/wp-content/uploads/2020/02/1003717.jpg)
Տայվանի իշխանությունները World Dream ճամփորդանավի անձնակազմին թույլ չեն տվել Հոնկոնգից ժամանած ուղեւորներին իջեցնել Գաոսյուն քաղաքի նավահանգստում նոր կորոնավիրուսի տարածման կասկածների պատճառով: Փետրվարի 5-ին այդ մասին հայտնել է Standart թերթը։
Նավը փետրվարի 4-ին ժամանել էր Հոնկոնգից, այնտեղ կար 1,8 հազարից ավելի ուղեւոր: Սակայն ի վերջո նրանցից ոչ մեկին թույլ չեն տվել ափ իջնել տեսարժան վայրերը դիտելու համար:
Ներգաղթի իշխանությունների մերժումը պատճառաբանվել է նրանով, որ հունվարի 19-ից մինչեւ 24-ն այդ հանրանավում, ինչպես պարզվել է, եղել են երեք չինացիներ, որոնց մոտ հետագայում 2019-nCoV վիրուս են հայտնաբերել: Այն պահին նավը չվերթ էր կատարում Հարավային Չինաստանի Գուանչժուից Վիետնամ: Փետրվարի 5-ի երեկոյան հանրանավը կվերադառնա Հոնկոնգ, ուղեւորներին փոխհատուցում կվճարվի:
Ներկայում Տայվանում հաստատված է կորոնավիրուսով վարակման 11 դեպք, հաղորդել է ՏԱՍՍ-ը: