Բրազիլիայում կորոնավիրուսի պատճառով կառնավալը չեղարկելու անհրաժեշտություն չեն տեսնում
Բրազիլիայի առողջապահության նախարարությունն անհրաժեշտ չի համարում կորոնավիրուսի պատճառով չեղարկել նշանավոր կառնավալը, որը պետք է անցկացվի փետրվարի վերջին: Այդ մասին հայտնել է Բրազիլիայի առողջապահության նախարար Էնրիկե Մանդետան։
Ինչ վերաբերումէ կառնավալը չեղարկելուն, ապա դա մշակութային իրադարձություն է, որը մեր ինքնության մաս է կազմում: Նման վարկած (կառնավալի չեղարկէան) առաջադրելու որեւէ հիմք չկա, հուսով ենք, որ այդ ժամանակ մարդիկ կզվարճանան ու կվայելեն տոնը»,-առողջապահության նախարարությունը նախարարի խոսքը մեջբերել է Twitter-ում:
Ներկայում նախարարությունը 14 կասկածելի դեպք է գրանցել երկրի ամբողջ տարածքում, կորոնավիրուսով հիվանդանալը բացառվել է 13 մարդու մոտ, հաստատված ոչ մի դեպք չկա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: