Բաժիններ՝

ԵՄ-ն մերժել է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ԱՄՆ-ի նախաձեռնությունը

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ԱՄՆ-ի նախաձեռնությունը չի համապատասխանում միջազգային հանրակցության կողմից համաձայնեցված պարամետրերին, եւ նախազգուշացրել է, որ Հորդանան գետի արեւմտյան ափի օկուպացված տարածքների բռնակցումն «անպատասխան չի մնա»: Այդ մասին ասված է մամուլի տեղեկագրում։

«Հունվարի 28-ին ԱՄՆ-ի ներկայացրած նախաձեռնությունը հեռանում է միջազգային մակարդակով համաձայնեցված պարամետրերից: Արդար ու կայուն աշխարհ կառուցելու համար վերջնական կարգավիճակի հետ կապված չլուծված հարցերը պետք է լուծվեն երկու կողմերի միջեւ ուղղակի բանակցությունների ճանապարհով: Դա ներառում է, մասնավորապես, սահմանների, Երուսաղեմի կարգավիճակի, անվտանգության եւ փախստականների խնդրի հետ կապված հարցերը»,-ասված է հայտարարության մեջ:

«Մենք առանձնապես անհանգստացած ենք Հորդանանյան հարթավայրի եւ Արեւմտյան ափի այլ տարածքների բռնակցման հնարավորության վերաբերյալ հայտարարություններից: Միջազգային իրավունքի նորմերի եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերի համաձայն, ԵՄ-ն չի ճանաչում Իսրայելի ինքնիշխանությունը 1967 թվականից օկուպացված տարածքների նկատմամբ: Անեքսիայի տանող գործողությունները, եթե դրանք ձեռնարկվեն, անպատասխան չեն մնա»,-հայտարարել է Բորելը: ԵՄ-ն հորդորում է կողմերին՝ ձեռնպահ մնալ միջազգային իրավունքին հակասող միակողմանի գործողություններից, որոնք կարող են բերել լարվածության սաստկացման: Ավելի վաղ Բորելը հայտարարել է, որ Իսրայելի ու Պաղեստինի վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից առաջարկված պլանը հնարավորություն է տալիս վերսկսել հակամարտության խաղաղ լուծման ջանքերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս