Բաժիններ՝

Բրիտանիայում մինչև 2035 թվականը կարգելեն բենզինային, դիզելային և հիբրիդային ավտոմեքենաների վաճառքը

Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են մինչեւ 2035 թվականը երկրի տարածքում արգելել բենզինային եւ դիզելային շարժիչներով նոր ավտոմոբիլների, ինչպես նաեւ հիբրիդային ավտոմեքենաների վաճառքը: Այդ մասին ասված է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի դիվանատան տարածած հայտարարության մեջ։

«Ցուցադրելով արտանետումների կրճատման ուղղությամբ մեծ Բրիտանիայի անհետաձգելի գործողությունները՝ կառավարությունը պլանավորում է բենզինային եւ դիզելային շարժիչներով նոր ավտոմոբիլների եւ միկրոավտոբուսների վաճառքին վերջ դնել ավելի շուտ՝ մինչեւ 2035 թվականը, ինչպես նաեւ առաջին անգամ հիբրիդային (ավտոմոբիլները) ներառել (արգելվածների ցուցակում)»,- նշված է Դաունինգ-սթրիթի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Բրիտանիայի իշխանությունները պատրաստվում էին այդ արգելքը սահմանել հինգ տարի ավելի ուշ՝ 2040 թվականին, իսկ հիբրիդային ավտոմոբիլների մասին խոսք չէր եղել:

Նման միջոցների օգնությամբ Լոնդոնը մտադիր է իրականացնել աշխարհում բնապահպանության ամենախիստ օրենքներից մեկը՝ մինչեւ 2050 թվականը ջերմոցային գազերի արտանետումները հասցնելով զրոյի: Համապատասխան օրենսդրական նախաձեռնությունն ազգային խորհրդարան է ներկայացվել տակավին անցյալ տարվա հունիսին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս