Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կառավարության՝ նոյեմբերի 8-ի նիստում հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան ռազմավարական սխալ է կատարում՝ ԱՄՆ-ին եւ Իսրայելին համարելով բարեկամ, իսկ Իրանին՝ թշնամի:
Մեծ Բրիտանայի միջազգային զարգացման հարցերի նախարար Փրիթի Փաթելն ընդհատել էիր ուղեւորությունը Ուգանդա եւ վարչապետ Թերեզա Մեյի պահանջով շտապ վերադառնում է Միացյալ Թագավորություն:
Իսրայելի վարչապետ, արտաքին գործերի նախարար Բենիամին Նեթանյահուի հրավերով ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցն Իսրայել շատ կարեւոր քայլ էր:
Սիրիայի Հոմսի նահանգում Ռաստան բնակավայրից եւ Թալբիսա քաղաքից 120 զինյալներ վայր են դրել զենքը ազգային հաշտության ծրագրի շրջանակներում:
Ռուսաստանը հավանություն է տալիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) ընդլայնման գաղափարին՝ դրանում զարգացող երկրների ներկայացուցիչների ներառման հաշվին, սակայն վճռականորեն հանդես է գալիս վետոյի իրավունքի սահմանափակման ցանկացած փորձերի դեմ, որն ԱԽ-ի մշտական անդամներին թույլ է տալիս արգելափակել բանաձեւերը:
Ամերիկյան եւ չինական ընկերությունները Չինաստան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այցելության առաջին օրն ստորագրել են 9 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ մի շարք գործարքներ:
Գերմանիայի Դաշնային սահմանադրական դատարանը թույլատրել է «երրորդ սեռ» նշել քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում (ԶԱԳՍ):
Նոյեմբերի 8-ին եռօրյա պետական այցով Չինաստան ժամանած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ զբոսանքի ժամանակ նրան պլանշետի վրա տեսանյութ է ցուցադրել, որտեղ իր վեցամյա թոռնուհին՝ Արաբելլան, երգում է եւ բանաստեղծություններ արտասանում չինարեն լեզվով։
Նորվեգիայի մայրաքաղաքի իշխանությունների որոշմամբ շուրջ 20 վիթխարի ծաղկաթմբեր են հայտնվել Օսլոյի Կառլ Յուհանի կենտրոնական փողոցում՝ բնակիչներին հնարավոր ահաբեկչական հարձակումներից պաշտպանելու համար, մոտ ժամանակներս արհեստական արգելափակոցների տեղադրումը կշարունակվի:
Կատալոնիայում համընդհանուր գործադուլի մասնակիցները բնակավայրերում փակում են ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհները:
Ռուսաստանի Դաշնության խորհուրդն իր նոյեմբերի 8-ի նիստում վավերացրել է Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Հայաստանի ռուսական ռազմակայանի տարածքում հրդեհային անվտանգության միամսյակ է սկսվել:
Դելիի իշխանությունները կարգադրել են մասնակիորեն փակել քաղաքային դպրոցները, ինչը կապված է քաղաքում օդի աղտոտվածության վտանգավոր բարձր մակարդակի հետ:
Թուրքիայի իշխանությունները Հայաստանի հետ սահմանին անվտանգության նկատառումներից ելնելով տեսախցիկներ են տեղադրել:
Դեկտեմբերի 1-ին կհրավիրվեն խորհրդարանական լսումներ` Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի շուրջ: Այս մասին այսօր որոշում կայացվեց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում: Լսումները նախաձեռնվել են Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի հետ համատեղ:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նոյեմբերի 8-ին ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս։
ՌԴ Հակամենաշնորհային դաշնային ծառայության Ղրիմի եւ Սեւաստոպոլի վարչության ղեկավար Տիմոֆեյ Կուրաեւին մեռած են գտել իր բնակարանում:
88 տարեկան հասակում մահացել է ամերիկացի աստղանավորդ Ռիչարդ Գորդոնը, որը 1969 թվականին ղեկավարում էր Appolo 12-ի հրամանատարական մոդուլը:
ԱՄՆ-ը մտադիր է ավելի քան 100 մլն դոլար հատկացնել Վրաստանի պաշտպանական հնարավորությունների մեծացմանը:
Բեռնատար ուղղաթիռ է կործանվել Ճապոնիայի Գումմայի պրեֆեկտուրայում, ինչի հետեւանքով, նախնական տվյալներով՝ զոհվել է չորս մարդ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ԱՄՆ-ի ղեկավար Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում, գրաֆիկները համաձայնեցվում են:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում էր անակնկալ այց կատարել ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի միջեւ հաստատված ապառազմականացված գոտի, սակայն վերջին ահին այն չեղարկվել է վատ եղանակի պատճառով։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, նոյեմբերի 8-ին ելույթ ունենալով Կորեայի Հանրապետության Ազգային ժողովում (խորհրդարան), հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն չպետք է թերագնահատի համաշխարհային հանրակցությանը եւ փորձի նրա համբերությունը:
Սիրիայի իշխանություններն են պատասխանատվություն կրում 2017 թվականի ապրիլի 4-ին Խան Շեյխուն քաղաքում զարինի օգտագործմամբ հարձակման համար:
Սերբ հայտնի ռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցան միացել է Աբխազիայի բարի կամքի դեսպաններ բարեգործական շարժմանը: Ռեժիսորին համապատասխան վկայական և մեդալ են փոխանցել Մոսկվայում:
ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Բիլլ դե Բլազիոն երկրորդ ժամկետով՝ մինչեւ 2022 թվանկանը վերընտրվել է Նյու Յորքի քաղաքագլուխ:
Настоящее время-ի (Current Time) թղթակցին տված բացառիկ հարցազրույցում ադրբեջանցի հետաքննող լրագրող Խադիջա Իսմաիլովան անդրադարձել է Ալիևների ընտանիքի մասնակցությամբ աղմկահարույց կոռուպցիոն սկանդալի մանարամասներին:
Չինաստանի հարավ – արեւմուտքում՝ Տիբեթի մայրաքաղաք Լհասայում, հաջորդ տարի կսկսեն կառուցել աշխարհի ամենաբարձր աստղացուցարանը:
«Իմ համոզմամբ, այս հանդիպումների ընթացքում լուրջ հարցեր չեն քննարկվում, բացի շփման գիծը, սահմանը, իրավիճակը հակամարտության գոտում և որոշ դետալներ: Կարևոր հարցերը բանակցում են նախագահները, որոնց հանդիպումները կազմակերպելու տեսանկյունից կարևոր են նախարարական հանդիպումները, դրանց ընթացքում բազում աշխատանքային հարցեր են քննարկվում»: