Բաժիններ՝

Կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվն ավելացել է մինչև 425. նոր մանրամասներ

Չինաստանում 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդության հաստատված դեպքերի թվաքանակը փետրվարի 4-ին կազմել է ավելի քան 20,4 հազար: Ինչպես ասված է Առողջապահության պետական կոմիտեի հաղորդագրության մեջ, մահաբեր վախճանների թիվն ավելացել է մինչեւ 425։

Երկրի եւս ավելի քան 23,2 հազար բնակչի նկատմամբ բժիշկները նոր կորոնավիրուսով վարակման կասկածներ ունեն: Չինաստանում հիվանդացածների թվաքանակն անցած օրվա համեմատությամբ աճել է 3,2 հազարով, իսկ մահացածների թիվը՝ 64-ով: Գրեթե 2,8 հազար հիվանդների վիճակը գնահատվում է՝ ծանր: Եվս 171,3 հազար բնակիչ գտնվում է կարանտինում:

Վերջին տվյալներով՝ ախտահարվածների ավելի քան կեսը (13,5 հազար դեպք, այդ թվում 414 մահ) բաժին է ընկնում Հուբեյի նահանգին, որը կորոնավիրուսի տարածման էպիկենտրոնն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս