Գամալեյայի կենտրոնում պատմել են երեխաների վրա COVID-19-ի պատվաստանյութի փորձարկումների մասին

Գամալեյայի անվան ազգային ուսումնասիրությունների կենտրոնը պլանավորում է երեխաների վրա COVID-19-ի պատվաստանյութի հետազոտությունն սկսել հաջորդ տարվա հունվար-փետրվարին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:

«Մենք այժմ փաստաթղթերի այդ փաթեթն սկսել ենք մշակել, որովհետեւ երբեք ինստիտուտը փորձարկումներ չի կատարել երեխաների վրա: «…» Մանկաբույժները գիտեն այդ առանձնահատկությունները, եւ նրանց հետ միասի ն մենք այժմ գրում ենք փաստաթղթերի փաթեթը, որոնք կներկայացնենք առողջապահության նախարարությանը, որպեսզի կարելի լինի դա անցկացնել երեխաների վրա, բայց միայն այն բանից հետո, երբ մենք ավարտենք բոլոր հետազոտությունները չափահասների վրա»,-ասել է Գինցբուրգը:

Նրա խոսքով՝ թեստավորումը կսկսեն ձմռանը, քանի որ մեծահասակների վրա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլը կտեւի շուրջ հինգ ամիս: Դրան կմասնակցի շուրջ 2 հազար պացիենտ:

Ավելի վաղ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել էր պատվաստանյութի կլինիկական փորձարկումների ավարտի մասին, որը մշակվել էր Գամալեյայի անվան համաճարակաբանական եւ միկրոկենսաբանության ազգային ուսումնասիրությունների կենտրոնի կողմից:

Նա ընդգծել է, որ իշխանությունները մտադիր են զանգվածային պատվաստումը գործարկել հոկտեմբերին: Առաջին հերթին պատվաստումներն արվելու են «հատուկ խմբերի» ներկայացուցիչներին, մասնավորապես, բժիշկներին եւ ուսուցիչներին: Մասնագետները պատրաստուկը մշակել են պաշտպանության նախարարության հետ համատեղ: Հուլիսի վերջին զինվորական հոսպիտալից դուրս է գրվել 20 կամավորներից բաղկացած երկրորդ խումբը:

Նրանցից յուրաքանչյորի մոտ մշակվել է իմունային պատասխան, կողմնակի ոչ մի էֆեկտ կամ բարդություններ չեն հայտնաբերվել: Նաեւ պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ է սկսել անցկացնել «Վեկտոր» կենտրոնը, այն պլանավորում է արտադրությունն սկսել նոյեմբերին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս