Բեռլինում անհայտ անձինք հարձակվել են ինկասատորական ավտոմեքենայի վրա
Բեռլինում օգոստոսի 4-ին անհայտ անձինք հարձակվել են ինկասատորական ավտոմոբիլի վրա, լսվել են կրակոցներ: Այդ մասին հայտնել է Bild թերթը:
Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաքի Վիլմերսդորֆի շրջանում: Ավտոմոբիլը կայնաված է եղել բանկերից մեկի մասնաճյուղի մոտ: Այժմ ավտոմեքենան այրվում է, վայր է ժամանել 20 հրշեջ:
Նախնական տեղեկատվությամբ՝ հարձակվողները եղել են երեքը:
Նրանք փախել են արտակարգ պատահարի վայրից: Բեռլինի ոստիկանությունը Twitter-ում հավաստել է հարձակումը եւ հորդորել է շրջանցել Դետմոլդի փողոցի շրջանը եւ Բունդեսպլաց հրապարակը: Ինչպես գրում Bild-ը, տուժել է առնվազն մեկ մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: