Ոսկու գինը նորացրել է ռեկորդը COVID-ի ճգնաժամի պատճառով երկյուղների ֆոնին

Օգոստոսի 3-ին ոսկու գինը սակարաններում նորացրել է ռեկորդային առավելագույնը աշխարհի մի շարք տարածաշրջաններում ճգնաժամի վերսկսման երկյուղների ֆոնին, որը կապված է կորոնավիրուսի համավարակի հետ:

Ոսկու ֆյուչերսները բարձրանում են 0,4 տոկոսով՝ մինչեւ 1993,9 դոլար՝ 1 ունցիայի դիմաց: Ոսկու գինը կանխիկ շուկայում հուլիս ամսին կտրուկ ավելացել է 11 տոկոսով, ինչն առավելագույն ամսական բարձրացումն է 2012 թվականից ի վեր:

СOVID-ի համավարակի սկզբից ի վեր ախտահարվածների թիվն աշխարհում օգոստոսի 3-ին Երեւանի ժամանակով 09:00-ի դրությամբ հասել է 18 միլիոն 19 հազար 472-ի: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի համալսարանը:

Վիրուսի հետ կապված հիվանդությունից զոհերի թիվն աշխարհում հասել է 688 հազար 369-ի: СOVID-ի համավարակը շարունակում է առողջապահության համար լուրջ սպառնալիք մնալ համաշխարհային մասշտաբով, հայտարարում են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում:

ԱՀԿ-ում կարծում են, որ COVID-19-ը դեռ երկար կտեւի, դրա հետ միասին նշում են պատասխան ջանքերի կարեւորությունը ինչպես ազգային ու տարածաշրջանային, այնպես էլ միջազգային մակարդակով: Մինչդեռ արծաթի գինը կանխիկ շուկայում նվազել է 0,3 տոկոսով եւ մեկ ունցիայի դիմաց կազմել 24,3212 դոլար: Հուլիսի արդյունքներով՝ այն աճել է 34 տոկոսով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս